Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ունի ամենամեծ շանսերը մնալու ամենաառաջադեմ և ազդեցիկ կուսակցությունը Հայաստանում: Այս հայտարարությունը երեկ ՀՀԿ գործկոմի նիստից հետո արել է կուսակցության մամուլի խոսնակը: Դե ինչ, ցավով պետք է խոստովանել, որ այս հարցում ՀՀԿ-ի շանսերը իսկապես մեծ են` հաշվի առնելով, թե ինչպիսին է այսօր ընդդիմադիր դաշտը:
Իսկ եթե ՀՀԿ-ի շանսերը մեծ են, ապա դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը շանսեր չունի առաջադեմ և ազդեցիկ, հզոր, մրցունակ երկիր լինելու, որովհետև ՀՀԿ-ն ու Հայաստանը «գենետիկորեն» անհամատեղելի հասկացություններ են:
Եվ ուրեմն` եթե կա ՀՀԿ, այսինքն` եթե Հայաստանում ՀՀԿ-ն է ամենա, ամենա-ն, ապա դա նշանակում է, որ Հայաստանը կլինի որպես ամենակոռումպացված, ամենաաղքատ, ամենաբարոյալքված, դեմոգրաֆիական առումով ամենաանմխիթար պատկերն ունեցող երկրներից մեկը:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում