Հնդկական առակ. անցորդը Վարպետին հարցնում է՝ «ի՞նչ էիր դու անում մինչեւ պայծառանալդ»: «Ջուր էի հավաքում, ցախ էի կոտրում»,- պատասխանում է Վարպետը: «Իսկ պայծառանալուց հետո՞»,- հարցնում է հետաքրքրասերը: «Դե, ի՞նչ պիտի անեմ՝ ջուր եմ հավաքում, ցախ եմ կոտրում»: «Բա ո՞րն է տարբերությունը»,- տարակուսում է հարցնողը: «Տարբերությունն իրականում շատ մեծ է,- ասում է Վարպետը,- առաջ ես դա անում էի Ուսուցչիս պարտադրանքով, նրանից վախենալով, իսկ հիմա անում եմ, որովհետեւ սիրում եմ Ուսուցչիս, խղճում եմ ծերուկին եւ չեմ ուզում, որ նա առանց տաքության եւ ջրի մնա»:
Իմաստը, կարծում եմ, պարզ է. կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ ես անում, այլեւ՝ ինչի համար, ինչ նպատակով, ինչ առաքելությամբ, կամ ինչպես որ հիմա ընդունված է ասել՝ որ նախագծի շրջանակներում: Մեկ այլ օրինակ բերում է ամերիկացի հոգեբաններից մեկը: Պատկերացրեք, որ դուք նստած եք ակադեմիական մի պաշտոնական միջոցառման, ձանձրանում եք, ծիծաղելի եք համարում ձեր համալսարանական գլխարկն ու պատմուճանը: Եվ հանկարծ դուք սկսում եք գիտակցել, որ միայն ձեզնով չեք, որ դուք մե՛ծ եւ կարեւոր գործի մասնիկ եք, շղթայի օղակ եք, որը սկսվել է Սոկրատեսից, շարունակվում է ձեզանով եւ միտված է ապագային: Եվ այդ պահից սկսած՝ գլխարկն ու պատմուճանը ձեզ այլեւս անհեթեթ չեն թվա:
Եվ այսպես՝ դուք ձեզ զգո՞ւմ եք ինչ-որ «նախագծի մասնակից», թե՞ ոչ: Երկրորդ դեպքում կյանքը, կարծում եմ, անհետաքրքիր, տաղտկալի է դառնում, նույնիսկ այն դեպքում, եթե 10 րոպեն մեկ գլխիդ մի պարկ ոսկի է ընկնում: «Նախագծերը» կարող են տարբեր լինել՝ կարող են լինել համամարդկային, հոգեւոր, մշակութային բնույթի (այստեղ մենք՝ հայերս, ասելիք ունենք): Կարող է լինել տնտեսական. եվրոպական փոքր եւ ամենեւին ոչ հզոր երկրները աշխատանքի բաժանման մի մասնիկ են՝ ենթադրենք, նստարաններ են արտադրում «Մերսեդեսի» համար կամ չիպեր՝ բջջային հեռախոսների համար: Այդ առումով մենք՝ Հարավային Կովկասի երկրներս, ոչ մի բանի մասնակիցը չենք: Նավթ, մոլիբդեն կամ աշխատուժ արտահանելը «հաշիվ չի», մենք ոչ մի բանի ստեղծմանը մեր լուման չենք ներդնում, պարզապես մեր ունեցած հարստությունն ենք վաճառում:
Նախագծերը կարող են լինել անձնական (ինչպես վերը հիշատակած Վարպետի դեպքում) կամ կորպորատիվ: Ես, օրինակ, մեծ սիրով, հպարտությամբ եւ խանդավառությամբ մասնակցում եմ «Առավոտ օրաթերթ» իմ ղեկավարած նախագծին, ինչպես նաեւ մի շարք այլ նախագծերի՝ բոլորից ստանալով մեծ ստեղծագործական բավարարվածություն:
Ենթադրում եմ, որ մենք բոլորս պետք է մեզ զգանք «հայկական պետություն» նախագծի մասնակից: Շատերը չեն զգում` պատճառ բերելով, որ իշխանությունները վատն են: Այ, երբ լավը լինեն, այն ժամանակ երեւի «կզգան»:
Կարդացեք նաև
Իսկ Ցեղասպանության 100-ամյակը ազգային, այսինքն՝ բոլոր հայերի նախագիծն է, որի շրջանակներում ցանկալի է զերծ մնալ ներքին բզկտոցներից: Ինչպես ասում են՝ դրա հեչ ժամանակը չէ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
== Շատերը չեն զգում` պատճառ բերելով, որ իշխանությունները վատն են: Այ, երբ լավը լինեն, այն ժամանակ երեւի «կզգան»: ==
Հնարավոր է, որ դա վիճելի դրույթ է, բայց շատ իրատեսական: Իսկ ի՞նչ եք կարծում, լավ, կամ գոնե նորմալ իշխանություն ունենալու դեպքում մարդիկ չե՞ն խանդավառվի…
Ընդհամենը՝ http://www.youtube.com/watch?v=bNMp30aTx9Y
Ւսկ հիմա ավելի ընդարձակ..))..
Բոլորովին դեմ չլինելով. «Դուք երջանիկ կամ դժբախտ եք, կախված նրանից, թե ինչքանով եք ձեզ երջանիկ կամ դժբախտ զգում» մտքին՝ ասեմ, որ «նորմալ» երկրներում՝ քո «երջանկության կամ դժբախտության» ինքնագնահատականը ընդհամենը «երջանկության» դիագրամի պարամետրերից մեկն է։ Մեկն է, բայց ոչ միակը…
Ւնչպես որ կա աշխարհի «Կոռուպցիայի ընկալման քարտեզը»։ Բայց, ուշադրություն դարձնենք՝ դա ոչ թե «Կոռուպցիայի քարտեզն է»՝ այլ «Կոռուպցիայի ընկալման քարտեզը» ..))).. Մարդիկ տառապում են կոռուպցիայի իրենց ընկալումից, ոչ թե աանիջական կոռուպցիայի առկայությունից ..)))..
Հարց. Աշխարհի ամենակոռոմպացված երկրում հնարավոր է չտառապել կոռուպցիայից?
Պատասխան. Հնարավոր է, եթե կոռուպցիան չես ընկալում ..)))..
Ի վերջո, եթե, ասենք ոտքիդ վրա 2 տոննայոց քար է ընկել և ոտքդ ջախջախվել է՝ «նորմալ» դեպքում, պետք է ցավից ոռնաս, գիտակցությունդ կորցնես.. հնարավոր է նաև ցավից և շոկից՝ մեռնես… Բայց դա՝ «նորմալ» դեպքում ..)))..
Իսկ եթե, մոտերքում կա «բժիշկ», նա քեզ 4 կուբ մորֆի կսրսկի, և դու փոխանակ ցավից ոռնաս, քահ-քահ կծիծաղես, սրամիտ կատակներ կանես, քարի տակից՝ քո ձեռքերով կհանես քո ոտքի ջարդուխուրդ եղած ոսկորների կտորները և կնվիրես քեզ այդքան ուրախություն և երջանկություն պարգևած բժշկին..)))..
Շարունակեք մարդկանց ուրախություն և երջանկություն պարգևել՝ «բժիշկ» Աբրահամյան…))))..
….«դուք ձեզ զգո՞ւմ եք ինչ-որ «նախագծի մասնակից», թե՞ ոչ. Որքան դատարկ է տակառը (նախագծերի բացակայություն), կամ թմբուկը (բնականաբար)՝ այնքան բարձր է թմբկահարողի բառաչը։ ( ԱՍՈՂԻԿ )
…Որգան մեծ է տիտղոսը եւ այն ըմբոշխնելու մոլուցքը, այնքան դժվար բաժանվել նրանից ու զսպել ախոռժակը…
( Ասողիկ ,դար. ՀԿՄ )
Հայկական պետության նախագի*ծ…Միշտ նախագիծ, վերջում էսքիզ …Գուցե նախ ազգային ռազմավարություն, գաղափարականի սկզբունքայնությամբ:Արդյո*ք what can be avoided whose end is purpos’d by the mighty gods?Անհնար է, չէ? Պետություն ունենում են ազգերը, ձևավորված, կայացած ազգերը:Thou hast seen a farmer’s dog back at a beggar?And the creature run from the cur?There thou might’st behold the great image of suthority;A dog’s obeyed in office.Ու տիեզերքը բարկանում ու աստղերի պես շաղ է տալիս այդ չազգացածներին, մոխիրների մեջ մորից ծնվելու, վերածնվելու, որպես կայանալու փորձաշրջան:
LEAR
Thou hast seen a farmer’s dog bark at a beggar?
GLOUCESTER
Ay, sir.
LEAR
And the creature run from the cur? There thou mightst behold the great image of authority: a dog’s obeyed in office.
Thou rascal beadle, hold thy bloody hand.
Why dost thou lash that whore? Strip thine own back.
Thou hotly lust’st to use her in that kind
For which thou whipp’st her. The usurer hangs the cozener.
Through tattered clothes great vices do appear;
Robes and furred gowns hide all. Plate sin with gold,
And the strong lance of justice hurtless breaks.
=========================================================
Лир
Ты видел, как собака фермера лает на нищего?
Глостер
Да, сэр.
Лир
И бедняга убегает от дворовой собаки? Ты можешь видеть в этом
изображение власти: собаке повинуются как должностному лицу.
Заплечник, руки прочь! Они в крови.
Зачем стегаешь девку? Сам подставься.
Сам хочешь от нее, за что сечешь.
Мошенника повесил ростовщик.
Через лохмотья малый грех заметен,
Под шубой – скрыто все. Позолоти порок –
И сломится оружье строгих судей;