Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանը մարզպետներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել պարենային ապրանքների գների հետ կապված իրավիճակը

Դեկտեմբեր 26,2014 10:26

Դեկտեմբերի 25-ի երեկոյան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետների հետ:

ՏԿԱԻ նախարարն  իր մտահոգությունը հայտնեց վերջին շրջանում գրանցված գնաճի վերաբերյալ  և մարզպետների հետ քննարկեց մարզերում ստեղծված իրավիճակը, գների կայունացման գործընթացը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ  նախարար Երիցյանը մարզպետներին հորդորեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել մարզերում լայն սպառման` հատկապես պարենային ապրանքների գների հետ կապված իրավիճակը` կանխելով չարաշահումներն ու շահարկումները:

Քննարկվեցին մարզպետների լիազորությունների, տարածքային կառավարման համակարգի, մարզերում տեսչական գործունեության   աշխատանքների համակարգման, համայնքներին  հատկացվող դոտացիաների վերաբերյալ մարզպետների ներկայացրած առաջարկությունները:

Բարձրացված հարցերը քննարկելու և ներկայացված առաջարկություններն ամփոփելու նպատակով  Ա. Երիցյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ:

Խորհրդակցության ընթացքում նշվեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել են սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը և օժանդակության  տրամադրման կարգը: Պետության սահմանած արտոնությունների թվում առաջին անգամ 2015 թ. ընթացքում  աջակցություն ստացող համայնքների բնակիչ-բաժանորդները սպառած  բնական գազի համար  տարեկան  մինչև 360 խմ  ծավալի, ինչպես նաև  մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի դիմաց  կվճարեն  50 տոկոսի չափով:

Այս հարցի վերաբերյալ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով մարզպետներին առաջարկվեց խորհրդակցություններ անցկացնել ցանկում ընդգրկված համայնքների ղեկավարների,  «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունների տարածքային մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ և վերջիններիս ներկայացնել արտոնությունների տրամադրման կարգը:

Քննարկվեցին  նաև  երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար   Շիրակի մարզում մեկնարկած  բնակարանների գնման  վկայագրերի տրամադրման հարցը և ընթացիկ այլ խնդիրներ:

ՏԿԱԻ նախարարը տեղեկացրեց, որ տարեսկզբից շարունակելու է իր մարզային այցելությունները, որոնց ընթացքում տեղում ծանոթանալու և լուծումներ է տալու բարձրացված խնդիրներին:

 Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031