Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանն ու մյուսները՝ անեկդոտներում

Դեկտեմբեր 26,2014 16:30

Տարին ուրախ ավարտենք

Սա այս տարվա իմ վերջին հրապարակումն է: Եվ ես որոշեցի ոչ թե ավանդական հոդված գրել, այլ տարին ամփոփել ուրախ տրամադրությամբ՝ այստեղ ներկայացնելով 2014-ի ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իմ գրառած անեկդոտները, ուրախ ասույթները եւ այլն: Քանի որ սրանք, իբրեւ ժողովրդական բանահյուսության նմուշներ, հեղինակային իրավունքի օբյեկտ չեն, բնականաբար, աղբյուրները չեմ նշում, մանավանդ, որ մեծ մասն ադապտացրել են:
Եվ այս հրապարակմամբ էլ շնորհավորում եմ բոլորին՝ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սերժ Սարգսյանի կարգադրությունը բոլոր կառավարական հիմնարկների ճաշարաններին. «Որպես Ռուսաստանին հավատարմության նշան՝ ճաշացանկից հանել «Կիեւյան» կոտլետները»:

Գալուստ Սահակյանը պաշտոնական ճաշկերույթից առաջ Շմայսին, գեներալ Սեյրանին, Թոխմախի Մհերին եւ էլի մի խումբ կարկառուն ՀՀԿ-ականների սեղանի մոտ իրենց պահել է սովորեցնում.

– Ուրեմն հիշեք, պատառաքաղը բռնում եք ձախ ձեռով, կոտլետը՝ աջ…

Հովիկ Աբրահամյանը մտնում է սուպերմարկետ՝ գներին ծանոթանալու, պանիրները վախից թաքնվում են:

Ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանի կուսակցության անդամները երբեմն-երբեմն նաեւ մտածում են: Մնացած ժամանակ նրանք երջանիկ են:

Վաճառվում է ուղեղ. ինժեներինը՝ գրամը 500 դոլար, ակադեմիկոսինը՝ 600, ՀՀԿ-ական պատգամավորինը՝ 3000:

– Բայց ինչո՞ւ է վերջինն այդքան թանկ:

– Դե, դեֆիցիտ բանը թանկ կլինի, էլի…

– Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, բալիկ ջան:

– Էշի տղա:

– Ի՞նչ…

– Ա, դե անընդհատ լսում եմ. «հալա էն էշի տղան ինչ տուն ա սարքել», «հալա էն էշի տղեն ինչ ավտո առավ», «էն մի էշի տղեն պատգամավոր ա դառել, սաղ օրը արտասահմաններում ա…»: Այ, ես էլ եմ ուզում էշի տղա լինեմ…

ՏՆՏԵՍԱԿԱՆ

Երթուղայինը Հայաստանում միակ տեղն է, ուր ֆինանսական հոսքերը կարող են երեք ձեռք անցնել, բայց ոչ մեկը «ատկատ» չվերցնի:

Կենտրոնական բանկի նախագահ Ջավադյանի հեքիաթները լսելով՝ դրամը ծիծաղից մեռնում է:

ԴՊՐՈՑԱԿԱՆ

Տարրական դասարանների երեխաների ծնողները.

– Էսօր ի՞նչ ես ստացել, բալես:

Միջին դասարանների երեխաների ծնողները.

– Էլի լիքը դաս են, հա՞, տվել էդ անխիղճները:

Ավագ դասարանների երեխաների ծնողները.

– Էսօր դասի գնացե՞լ ես:

Զրուցում են չորրորդ դասարանի աշակերտների երկու ծնողներ՝ հարեւանուհիներ.

– Դու տղայիդ մաթեմի խնդիրները լուծե՞լ ես:

– Հա, մի կերպ:

– Տուր արտագրեմ, էլի…

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

– Պողոսյան Ս. Խ., ինժեներ, մահացել է 56 տարեկանում,

– Մարկոսյան Ա. Ա., քաղծառայող, մահացել է 58 տարեկանում,

– Կիրակոսյան Ք. Ք., բժիշկ, մահացել է 62 տարեկանում…

ԻՍԿ ԴՈ՛Ւ Ի՞ՆՉ ԵՍ ԱՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ…

Եվ վերջինը՝ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ շարքից.

Էդուարդ Շարմազանովը երեկ լրագրողների մի հարցի պատասխանելիս երկու նախադասություն է արտասանել՝ առանց Սերժ Սարգսյան կամ «վսեմաշուք նախագահ» ասելու:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավն էին, իրոք, շնորհակալ եմ: Համով, հոտով, չափով, սրամիտ:

  2. Արթուր Ղազարեան says:

    Մի անեկդոտ էլ իմ կողմից ԵՏՄ բռնակցման «պատուին»՝

    Очень богатый армянин пришел на рыбалку. Закинул удочку – поймал золотую рыбку. Та просит его: “Отпусти меня, любое желание выполню!” Армянин подумал, что ему ничего не надо, что у него все есть, и отпустил золотую рыбку.

    Пришел домой – рассказал об этом жене. Жена сказала: “Зачем же ты ее отпустил? Надо было загадать, чтобы мы стали русскими!”. Армянин снова пошел на рыбалку, поймал золотую рыбку, загадал, чтобы он и его семья стали русскими. У армянина сразу посветлела кожа, уменьшился нос, волосы стали белыми.

    Пошел он домой. Смотрит – вместо армянского дома – русский дом стоит, детишки возле дома бегают. Он их и спрашивает: “Дети, где мама?”. А дети в ответ: “Мама с АРМЯНAМИ уехала!!!”

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031