Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ու ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի փոխադարձ հայտարարությունները համարեց գիտական վեճ:
Aravot.am-ի հարցին, թե տեղյա՞կ եք, որ որոշ պաշտոնյաներ, ըստ Դեմոյանի, խոչընդոտում են ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների կազմակերպչական աշխատանքները, պարոն Շարմազանովն ասաց՝ այդ հարցով զրուցելու է Դեմոյանի հետ:
Հիշեցնենք, որ Հայկ Դեմոյանը հայտարարել էր, որ ինքը համայնքներից մեկում հրավիրել է քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, եւ Երեւանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ