Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանից տեղեկացանք, որ դեկտեմբերի 21-25-ը, ամեն օր, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Այգեպարի վրա: Գյուղապետի խոսքերով` ազերիների համար թիրախ է գյուղում կատարվող ամեն տեղաշարժ` մարդկանց կամ ավտոմեքենաների:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 11-12-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից 12 գնդակ է արձակել Այգեպարի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը պետբյուջեի միջոցներով նորոգող բանվորների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան, գնդակները դիպել են այդ շենքի պատին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ