Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ամփոփեց տարին

Դեկտեմբեր 25,2014 21:13

ՀԿԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ամփոփեց 2014 թվականը:

Այն իրադարձություններով լի ու դժվար տարի էր: Նրա խոսքով, այս տարվա ընթացքում ունեցանք թե նվաճումներ, թե թերություններ նաեւ կորուստներ:

Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ ՀՀԿ-ն 2014 թվականը ավարտում է որպես ամենաառաջատար քաղաքական ուժ, ամենածանրակշիռ ուժ. «Դա  է ցույց տալիս թե Աժ-ում մեր աշխատանքները, թե ՏԻՄ ընտրությունները, մոտ 123 համայնքից  85-ում հաղթեցին ՀՀԿ-ականները»:

Անդրադառնալով ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրներին՝ ասաց Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովումը շարունակում է գերխնդիր մնալ. «Այդ առաջնահերթությունները այս տարի չփոխվեցին: Հունվարյան ու օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ գործ ունենք մի հարեւանի հետ, որը առաջնորդվում է միջնադարյան եւ ոչ թե ժողովրդավարական արժեքներով:

Թիվ մեծ ձեռքբերումը օգոստոսյան դեպքերի ժամանակ քաղաքական ուժերի ու համաժողովրդական կոնսոլիդացման էր: Միակ կորուստը մեր տղաների կյանքն էր»:

Հարցին, թե ամփոփելով կառավարության աշխատանքը, ՀՀԿ-ն  ինչ թերություններ է արձանագրել, ասաց՝ մի քանի ամիս առաջ է կառավարությունը ձեւավորվել ու պետք է գործի ծրագրի շրջանակներում, պետք է գործի բյուջեի շրջանակներում. «Բացթողումները բոլորիս թերությունն է եւ այն է, որ Հայաստանում դեռ կան գործազուրկներ, կա արտագաղթի միտումներ, աղքատություն»:

Բայց նա դժգոհեց, որ այդ թերությունների վերացման ուղղությամբ բացի մի քանի պատգամավորներից, ընդդիմադիր գործիչների մեծամասնությունը ոչինչ չարեց. «Առարկայական առաջարկություններ չեմ լսել:

Դրականն ավելի շատ է, այս կառավարությունը մի շարք հարցերում հաջողեց, բարեփոխումներից կարեւորը կենսաթոշակային կուտակային բարեփոխումն էր, լսեցին ու բավարարեցին միտինգ անող երիտասարդների պահանջները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ARAM says:

    Պարոն Շահնազարովը երևի մոռացել է որ ՍՄԿԿ-ն նույնպես ամենաառաջատար և ամենածանրակշիռ քաղաքական ուժն էր։ ՍՄԿԿ-ն նույնպես ընտրություններում հաղթում միլիոն ընտրատարածքներից միլիոնում։ Եզրակացությունը թողնում եմ իրեն անելու։

  2. Մարգար Մախսուդյան says:

    ՀՀԿ-ի ամենագետը նախ պնդում է, թե ունեն նվաճումներ, ապա սկսում է թվարկել ՛՛հաջողությունները՛՛.
    1.ՀՀԿ-ն ընտրություններում հաղթեց /այսինքն՝ հայ ժողովրդին/
    2.Օգոստոսյան դեպքերի ընթացքում ընդդիմությունը հայտարարեց, որ պատերազմի դեպքում կօժանդակի նույնիսկ այսպիսի իշխանություններին / ????? /
    3.Կառավարությունը դեռ մի քանի ամիս առաջ է ձևավորվել / այ քեզ նվաճում /
    4.Կենսաթոշակային կուտակային ՛՛բարեփոխումներն՛՛ ըմբոստ ցույցերի արդյունքում 3 տարով հետաձգվեցին / էս մեկը լրիվ ֆանտաստիկայի ոլորտից է /
    5. … ու՝ վերջ:
    Բա անհարմար չեք զգո՞ւմ, գոնե ձեր շեֆից օրինակ վերցրեք՝ тише воды, ниже травы

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031