Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնաբանելով ՄԻԵԴ-ում Ամալ Քլունիի՝ Հայաստանը ներկայացնելը, Փերինչեքը վիրավորել է քրիստոնյաներին. Haberler

Դեկտեմբեր 25,2014 20:35

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործում Ամալ Քլունիի Հայաստանը ներկայացնելու հետ կապված թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը վիրավորական մեկնաբանություն է արել քրիստոնյաների հասցեին, փոխանցում է «Հաբերլեր»-ը:

«Այս կինը կարող է մասնակցել դատավարությանը, բայց նույնիսկ, եթե Քրիստոսի կինը գա, նրանք հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն», – ասել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահը:

Ամալ Քլունին հայտնի դերասան Ջոր Քլունիի կինն է:

Փերինչեքի գործը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ժխտելուն, ինչի համար Շվեյցարիայի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ռասիզմի մեջ, սակայն նա դիմել էր ՄԻԵԴ, որտեղ հաղթել էր գործը: Շվեյցարիան դիմել է ՄԻԵԴ Մեծ պալատ՝ վճիռը բողոքարկելու: Հայաստանը հանդես է գալու որպես երրորդ կողմ: Դատական նիստը տեղի կունենա հունվարի վերջին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031