Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, ըստ Արմեն Մուրադյանի, որ դեղերի պետգնումներում ատկատներ չլինեն. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2014 20:02

Երբ 2012 թվականին Դերենիկ Դումանյանը նոր էր ստանձնել առողջապահության նախարարի պաշտոնը, շատ կարճ ժամանակ անց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողությանը վարչությունը հայտարարեցին 2011 թվականի ուսումնասիրություններում բացահայտած դեղերի պետգնումների ոլորտի չարաշահումների մասին: Խոսքը մասնավորապես այն պետգնումների մասին էր, երբ պետբյուջեից դեղերը գնվում էին շուկայականից մի քանի անգամ բարձր գներով: Իսկ այս դեղերի պատվիրատուներն էլ իրենց հերթին պնդեցին, որ իրենք թանկ դեղերը ձեռք բերել հաշվի առնելով բարձր որակը:

Aravot.am-ն այսօր առողջապահության ներկայիս նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց, թե ՞ինչ է աշխատանքներ են տարվում, որպեսզի ոլորտում, այն ժամանակ որակված`ատկատներ ու չարաշահումներ չլինեն, որպեսզի այլեւս չարաշահումները չհիմնավորեն դեղորայքի բարձր որակով եւ ի վերջո վստահություն ստեղծվի հանրության շրջանում, ՀՀ նախագահն էլ այսպիսի չարաշահումների դեպքում չասի` «գլխից է պետք բռնել»:

Նախարար Մուրադյանն այս առնչությամբ ասաց. «Ես չէի ուզենա կապել նախարարների աշխատանքների հետ, կամ ներկայիս, կամ անցյալ նախարարի աշխատանքի հետ: Իհարկե, այդ թեման անհանգստացնող է հասարակությանը: Կարծում եմ լավագույն մոտեցումը կլինի, որ կարողանանք սահմանել չափորոշիչները, ֆարմէկոնոմիական ցուցանիշները, որով ապացուցվում է, թե` դեղորայքն ինչպիսի ազդեցությամբ, արդյունավետությամբ կարող է օգնել, եւ, նաեւ պետք է անպայման հաշվի առնել գինը: Այսօրվա գնումների մասին օրենքով պետք է գրանցված դեղերից գնել այն դեղորայքը, որը նվազագույն գինն է առաջարկում մրցույթում: Սա փաստացի բերում է այնպիսի իրավիճակի, որ, եթե չի շահում մի դեղորայքի ներկայացուցիչը, տարբեր մոտեցումներով, հնարամտություններով, անգամ հասնում է նրան,  որ նա էլ ձեւավորելով առանձին հասարակական կառույցներ, առանձին հնչեղություն ստացող գործողություններ, հիվանդներ, փորձում է ձեւավորել կարծիք, որ հենց իրենն է լավը»:

Նախարարի  պատասխանի մանրամասները` տեսանյութում

Պետպատվերով դեղորայք ստացող շատ հիվանդներ դժգոհում են, որ այդ էժան դեղն իրենց չի օգնում. այս դիտարկմանն էլ պարոն Մուրադյանն ասաց, որ նախարարությունում այս հարցի շուրջ քննարկումներ են լինում, եւ փորձում են լուծումներ գտնել: Ըստ այդ, կամ այդ խմբի մարդկանց համար այլ դեղորայք կգնվի, կամ եթե ապացուցվի, որ տվյալ էժան դեղն իսկապես համատարած ազդեցություն չի թողնում, ապա հնարավոր է գրանցումից հանեն:

«Մենք գտնում ենք, որ ճշմարտությունը պետք է լինի պարզ ու ապացուցված, եւ ոչ թե հուզական այս կամ այն ուժի կողմից բարձրացված աղմուկի պատճառով, մենք հրաժարվենք 130 դրամանոց դեղից ու 4000 դրամանոցը գնենք: Ի դեպ, այդ 4000 դրամանոց դեղը դարձավ 399 դրամ, երբ շուկա մտավ նույնից 130 դրամանոցը»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031