Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում և Պարագվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը վերադառնում է Հայաստան՝ դիվանագիտական աշխատանքը ավարտելով սովորական ժամկետից շուտ՝ երեք տարուց էլ պակաս:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական հավաստի աղբյուրների, Մելիքյանին փոխարինելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո, «Ազատություն» ռ/կ