Եվրասիական տնտեսական միությանը միանալը Բաքվի օրակարգում դրված չէ, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ի շահ Ադրբեջանին լուծելը չի կարող կապվել այդ միությանը միանալու հետ, ադրբեջանական «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
«Այս պահին Ադրբեջանի Հանրապետության իրականացրած անկախ քաղաքականությունը տնտեսական, քաղաքական և առևտրային կապերի ոլորտներում նախապատվությունը տալիս է երկկողմ ձևաչափին, ինչը լրիվ արդարացնում է իրեն՝ փոխշահավետ համագործակցության տեսանկյունից», – ասել է Մամեդյարովը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը ԵՏՄ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստացել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ