ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակչուհի Նատալիա Պետրովնայի սպանության դեպքի առթիվ։
2014 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:10-ին, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2Բ հասցեի տան բակում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ-օգնության բրիգադի կողմից հայտնաբերվել է նույն հասցեի բնակչուհի, 25.10.1965 թվականին ծնված Ն.Պետրովնայի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ պատռված վերքերով:
49-ամյա կնոջը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարվում է քննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին