Արտարժույթի կտրուկ տատանումների արդյունքում դեղերի շուկայում կտրուկ գնաճից հետո, վերջին շրջանում գների կտրուկ նվազում է գրանցվել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով այն հարցին, թե որքանով էին համարժեք դեղերի թանկացումը դոլարի արժեւորման հետ:
Պարոն նախարարը վստահեցրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում էր ոչ միայն դեղերի գները, նաեւ շուկային դեղերով ապահովմանն էին ուշադրություն դարձնում, որպեսզի դեֆիցիտ չլինի. «Որովհետեւ այդ օրերին միտում կար, որ առանձին դեղորայքներ ներկայացված չէին շուկայում: Տարադրամի գերարժեւորման ժամանակ, կային դեղորայքներ, որոնք բացարձակ կապված չէին դրա հետ, օրինակ` հայկականը: Հիմա գները կտրուկ նվազել են»:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ