Aravot.am-ի տեղեկություններով Ամանորի շեմին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տհաճ անակնկալ է մատուցել իր ենթականերին. նախարարության մի խումբ աշխատակիցներ աշխատանքից ազատվելու մասին դիմում են գրել, քանի որ նախարարը թռուցկաժողովի ժամանակ նախատել է, որ վատ են աշխատում եւ չեն կատարում իր հանձնարարականները: Ըստ մեր աղբյուրի, բոլոր դիմումները մակագրվել են:
Ազատվողների թվում են՝ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ, նախարարության «հնաբնակ» Սեյրանուհի Գեղամյանը (լուսանկարում), նրա տեղակալ Արամ Գյուրջյանը:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Գեղամյանը հաստատեց, որ իսկապես ազատման դիմում է գրել: Թե ինչո՞ւ, չմանրամասնեց: «Հոգնել էի»,-ընդամենն ասաց նա:
Իսկ իր տեղակալի՝ դիմում գրելու մասին էլ հավելեց, թե չգիտի պատճառը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչ լավ է եղել:
Ասեք մի դիմում էլ նախարարը գրի, էսպես ավելի պատասխանատու կլինի
Ինձ հետաքրքիր է, Հ. Թումանյանի Տուն-թանգարանի ստախոս տնօրենը դիմում գրել է???!
Նախարարը պետք է հեռանա իր թիմի հետ…
Պետք է մաքրել դաշտը:
Ուզում եմ տեղեկացնել, որ Մ. Լևոնյան ստորագրությամբ ես հանդես եմ գալիս մամուլում, այստեղ Մ. Լևոնյան ստորագրությամբ գրառման հեղինակը ես չեմ:
Վատ է, որ Մերի Լևոնյանին չգիտեն ոմանք:
Մերի Լևոնյանը կարգին մարդ է՝ ի տարբերություն լևոն մութաֆյանի, որը շտապ իր համար ալիբի է ապահովել
Համամիտ եմ, իրեն թվում է ամբողջ Հայաստանում միայն ինքն է, կամ անուն ունես, քո անունով հանդես արի, ինչու ես ձևափոխում, հետո էլ հրաժարվում, թե Մ. Լևոնյանը դու ես: