Հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ներկայացուցչական ցուցակում մշակութային ժառանգություն ներառելու վերաբերյալ հայտ ներկայացնելու իրավունքը պատկանում է համապատասխան կոնվենցիայի անդամ երկրների կառավարություններին,
հիմք ընդունելով, որ հայ ժողովրդի բնօրրանի և հազարամյակների ընթացքի խորհրդանիշ Արարատ լեռան շուրջն է ձևավորվել հայկական քաղաքակրթությունը, որի ազդեցությունը մեր մենթալիտետի վրա բացառիկ է, ինչը և հիմք է հանդիսանում, որպես հայկական մշակութային ժառանգություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկում գրանցում ստանալու համար՝
այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պաշտոնական հայտ ներկայացնել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառելու Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթ Արարատ լեռը որպես հայկական մշակութային ժառանգություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն