Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի հրճվանքը. «Վրաստանից մեր կախվածությունը 99 տոկոսով վերացավ» (Ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2014 16:59

Այսօր Գյումրու լոկոմոտիվային դեպոյում մեծ շուքով, կարմիր ժապավենի կտրմամբ շահագործման հանձնվեց վերջին 25 տարում Հայաստանի տարածքում ընթացիկ վերանորոգումն անցած առաջին էլեկտրաքարշը, որի վրա երկու ամիս շարունակ չարչարվել են մոտ 20 մասնագետներ:

Shogeqarsh

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տարածած մամլո հաղորդագրության համաձայն, 2015 թվականին նման վերանորոգում կանցնեն ևս 3 էլեկտրաքարշեր, որոնք կբարձրացնեն գնացքների անվտանգ երթևեկության մակարդակը: Իսկ երկրաշարժից հետո, ըստ վարպետների, վերանորոգումը կատարվել է Ուկրաինայի Լվով, Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքներում, իսկ մեծամասամբ Թբիլիսիում:

Shogeqarsh-1

Այսօր չնայած խոսակցական լեզուն ռուսերենն էր, այս իրադարձությանը ներկա էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Գյումրիում ՌԴ հյուպատոսը իր տիկնոջ հետ, այդուհանդերձ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խոսեց հայերեն և նրա խոսքը թարգմանեցին ռուս պաշտոնյաների համար:

Shiraki marzpetՆկատենք, որ Շիրակի մարզպետը փայլուն տիրապետում է ռուսերենին, լեզվական խնդիր չունի: Մարզպետը հրճվանքով փաստեց. «Երկաթուղայինների տրադիցիաները, ինչ որ ունի Գյումրին, նորից ոնց որ թե վերադառնում են: Ես նոր հարցրեցի՝ Վրաստանի մեր կախվածությունը վերանո՞ւմ է, թե՞ չէ՝ շահագործումից հետո: Փաստորեն 90 տոկոսով անկախությունը կա, այսինքն` էն, ինչ որ տարվել, էնտեղ արվել է, մնաց 10 տոկոս: Էդ 10 տոկոսն էլ խոստացան անել շատ արագ, էն արտադրամասերը, որոնք ի վիճակի են շտկել, կառուցել, կարվեն շատ արագ»:

 

Էլեկտրաքարշը վերանորոգած 35 տարվա վարպետներ Ավիկ Հովհաննիսյան ու Խաչիկ Պողոսյանն էլ ասացին, որ Գյումրիում վերանորոգած էլեկտրաքարշը իր որակով չի զիջում Թբիլիսիում արտադրված էլեկրաքարշերին:

Depo

Ավիկ Հովհաննիսյանը պատմեց, որ մինչև երկրաշարժը հենց Գյումրիում էին վերանորոգում Ռուսաստանից ու Վրաստանից բերած էլեկտրաքարշերը, հիմա էլ պատրաստ են պատվերներ ընդունելու, քանի որ պայմանները գերժամանակակից են: Վարպետը, սակայն, մտահոգված է, որ այս 25 տարիների ընթացքում իր նուրբ ու բարդ մասնագիտությունը գրեթե ոչնչացել է, քիչ են այն երիտասարդները, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում այս աշխատանքի հանդեպ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը իր հերթին նշեց, որ Գյումրու լոկոմոտիվային դեպոն իր աշխատատեղերով, էսթետիկայով ու այժմ տեխնոլոգիաներով լիարժեք համապատասխանում է Ռուսաստանի լավագույն դեպոների համակարգի չափանիշներին:

Ribec

Նշենք, որ 2008 թվականից Հայաստանի երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումները մեր երկրում մինչև օրս կազմել են 100 մլրդ 858,1 դրամ:

Samvel BalasanyanԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ իր ելույթում կարևորեց այն փաստը, որ Գյումրիում, այսպիսով` նոր աշխատատեղեր են ավելանում: Վերջինս կրկնեց Շիրակի մարզպետի այն միտքը, որ 90 տոկոսով վերանում է կախվածությունը Վրաստանից ու ասաց, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինից հետաքրքրվել է, թե երբ է բացվելու Գյումրի-Թուրքիա երկաթգիծը ու կարծես թե խոստումներ է ստացել այս հարցի դրական լուծման ուղղությամբ:

Մանրամասները տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031