Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարությունը ծպտյալ, իսլամացած հայերին բացահայտել է, դարձի բերել, Սիսիանից ու Ղարաբաղից էլ` տուն բերել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2014 15:58

Հայաստան եկած սիրիահայերից ոմանք չեն կարողանում Հայաստանում հարմարվել եւ նախընտրում են կամ հետ գնալ, կամ այլ երկրներ տեղափոխվել, այսօր ՀՀ կառավարության մամուլի սրահում պատասխանելով լրագրողներից մեկի այս դիտարկմանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «17 հազար սիրիահայ է եկել Հայաստան, կարող է մեկը հարմարվի, մեկը չհարմարվի` ընտանեկան, հոգեբանական եւ մի շարք այլ պատճառներով, բայց որ նրանցից որեւէ  մեկը չի մնացել առանց օգնության, դա փաստ է»:

Նախարարի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Նախարարը մոտ 40 րոպե ներկայացրեց տարվա ընթացքում իր ղեկավարած ոլորտում տեղի ունեցած-չունեցածը: Թե ինչպես են ծպտյալ, իսլամացած հայերին բացահայտել ու նրանց դարձի բերել, «Արի տուն» ծրագրով տեղացի եւ ոչ տեղացի հայերին ամուսնացրել, անգամ Ղարաբաղից ու Սիսիանից երեխաների «Արի տուն» ծրագրի մասնակից դարձրել եւ այլն: Վստահեցրեց, որ այս տարի ոչ մի ծրագիր չի ձախողվել:

Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեցին նաեւ, թե ի՞նչ եղավ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը, ի՞նչու նախարարությունը ջանքեր չգործադրեց ներդրողներ գտնելու թաղամասի կառուցման համար, որտեղ պետք է ապրեն Սիրիայից գաղթած հայերը:

Տիկին Հակոբյանն ասաց, որ այս «Նոր Հալեպ»-ի ծրագիրը պետական չէ եւ որ սիրիահայերն իրենք են ցանկություն հայտնել ներդրումներով կառուցել իրենց թաղամասը: Նախարարի խոսքերով, կառավարությունը որպես աջակցություն նրանց անհատույց հողատարածքներ է հատկացրել: Հրանուշ Հակոբյանը նաեւ ասաց, որ իրենք չեն կարող «ներդրողների գրպանը մտնել» եւ որ միայն կարող են ներդրողներին հորդորել եւ առաջարկել:

Թե ինչու են «Հայաստան համահայկական հիմնադրամին» կատարվող հանգանակությունները նվազում եւ արդյոք սփյուռքն այլեւս չի վստահում, քանի որ ըստ լրագրողներից մեկի հարցի, այդ գումարներն ուղղվում են բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսների բարգավաճմանը, Հրանուշ Հակոբյանը վստահեցրեց, որ ոչ թե հիմնադրամին չեն վստահում, այլ`սփյուռքահայ մեծահարուստները սկսել են անհատական ներդրումներ անել Հայաստանում եւ այդ գումարները շատ ավելի մեծ են, քան` հանգանակությունները:
Նրա պատասխանի մանրամասները` տեսանյութում

Քեսաբում կրկին իրավիճակը լարված լինելու վերաբերյալ էլ, սփյուռքի նախարարն ասաց, որ խոսել են Քեսաբի գյուղապետի հետ, որն էլ հայտնել է, թե առայժմ լուրեր են եւ ոչ թե գործողություններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031