Ինչո՞ւ մեր ներկրողները բենզինը չեն ներկրում Եվրոպայից, որտեղ շատ ավելի էժան է, այլ ներկրում են Ռուսաստանից` հարցին այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ բենզինի ներկրումն, ի տարբերություն մնացած ապրանքների, հաշվի առնելով կատարվող ներդրումները, դրանց ռազմավարական նշանակությունը եւ մնացած բոլոր առանձնահատկությունները, իրականացվում է երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա եւ կարճաժամկետ հատվածում, միանգամից հնարավոր չէ ռազմավարական գործընկերներին փոխել:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանի հետ կապված սխալ հաշվարկներ արվեցին, պարոն Շաբոյանը պատասխանեց. «Դա տնտեսվարողների բիզնես-որոշումներն են եւ նրանց նպատակը շահույթի մաքսիմալացումն է հանդիսանում եւ այդ տեսանկյունից տնտեսվարողների կայացրած որոշումները ողջամիտ են, ռացիոնալ են»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ