Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. «Մենք Հասան Ջեմալին չպետք է ընկալենք որպես Թուրքիայի թշնամի»

Դեկտեմբեր 25,2014 15:41

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2015 թվականին Թուրքիան ծուղակային իրավիճակներ կստեղծի Հայաստանի համար եւ ներկայումս էլ կան նմանատիպ ծուղակներ:

«Կարծում եմ՝ այդ ծուղակների մի ամբողջ շարք կա, որը վաղուց հովանավորված է, դրա համար վաղուց դրամաշնորհներ են ստացել ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ տարբեր այլ վայրերում: Այդ ծրագրերը շարունակվելու են, նրանց մի մասը դրական է, բայց որոշ մասերում կան խիստ վտանգավոր ծուղակներ, որոնք միտված են մեր հասարակական զգոնության թուլացմանը, թյուր պատկերացումների տարածմանը եւ Հայոց ցեղասպանության հարցի իրավական դաշտ տեղափոխելու կասեցմանը, այսինքն՝ ամեն ինչ արվելու է, որ հարցը սահմանափակվի Էրդողանի ցավակցական ուղերձով»,- ասաց թուրքագետը:

Նա համարում է, որ նախեւառաջ հայ ժողովուրդը պետք է հաշվի առնի Թուրքիայում ժողովրդի հասարակական տրամադրությունները, այլ ոչ թե ֆետիշացնի Ստամբուլում կամ Անկարայում ապրող մտավորականների հայտարարությունները:

Անդրադառնալով Ջեմալ փաշայի թոռանը՝ Հասան Ջեմալին, թուրքագետն ասաց. «Հասան Ջեմալը պաշտպանում է նախեւառաջ իր շահերը, քանի որ ինքը Թուրքիայում հայտնի է որպես այլախոհ մտավորական: Երկրորդը պաշտպանում է այն պետության շահերը, որի քաղաքացին է նա, որի կերտողներից է նրա պապը, որի բարիքներից օգտվում է: Մենք Հասան Ջեմալին չպետք է ընկալենք որպես հակաթուրք, Թուրքիայի թշնամի, նրա ամենակարեւոր խնդիրն այն է, որ Թուրքիան դառնա ժողովրդավար, այդ համատեքստում կլուծվի ե՛ւ հայկական հարցը, ե՛ւ քրդական հարցը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031