«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բացատրել է, թե «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին ինչի չի կարող տեղափոխվել լոնդոնյան ակումբ: «Մեսսին՝ «Չելսիո՞ւմ»: Ոչ մի շանս չկա: Լիոնելն աստղաբաշխական գումար արժե: Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող, քանի որ կա ֆինանսական ֆեյր-փլեյ, որի կանոնները պետք է պահպանել: Բացի դա, մտածում եմ, որ «Բարսելոնն» էլ նրան վաճառել չի ցանկանում», – ասել է պորտուգալացի մասնագետը Marca-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ dailystar-ի