«Թուրքիայի Հանրապետությունում տեղանունները քաղաքականացված են»,- այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի պատմության ընթացքում տասը հազարից ավելի հայկական տեղանուն անվանափոխվել է: Ըստ նրա՝ տեղանունների անվանափոխությունը երկու ուղղությամբ է զարգանում՝ ոչ թե տալ հայկական հին անունները, այլ տալ անվանումների քրդական տարբերակները, եւ քանի որ ժողովուրդը շարունակում է կիրառել որոշ տեղանունների հայկական տարբերակները, Թուրքիայի իշխանություններն այդպիսով 2015 թվականին ընդառաջ փորձում են դա իրենց հանդուրժողական քաղաքականության մաս դարձնել:
Իսկ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը միեւնույն է համարում, թե տեղանունները լինեն թուրքական, թե քրդական: Ըստ նրա՝ այդ հարցի շուրջ ոգեւորությունները ավելորդ են. «Հայաստանում պատրանք է առաջացել, որ քրդերը մեր բարեկամներն են: Հայաստանը զրկվել է թուրքական նախաձեռնությամբ, քուրդի ձեռքով: Այստեղ կարող ենք ասել՝ թուրքը մեր թշնամին է, բայց քուրդը մեր բարեկամը չէ: Ինձ համար նշանակություն չունի, թե այդ տեղանունները ասորերեն կլինե՞ն, թե՞ վրացերեն, գլխավորը հայերեն լինեն, բայց հայերեն չեն լինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Թե ողջ աշխարհն է քեզ թշնամի,
Մեկի կոկորդից միայն մի բռնի,
Իսկ թե ինքդ ես հենց քո թշնամին,
Խոսքիդ քամին էլ կտաշի քամին:
Թող ինձ թուրքն ուտի, քուրդը և …ացին,
Միայն թե հայից փրկվի իմ հոգին: