Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորներն ամփոփում են տարին

Դեկտեմբեր 25,2014 14:09

ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի համար 2014 թվականի բացասական իրադարձությունները Քեսաբի հայերի հետ կատարված դեպքերն էին ու Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

«Գնում ենք մի տեղ, ուր հասկանում ենք շատ ու շատ տարբեր խնդիրներ կան: ԵՏՄ-ին անդամակցող ոչ մի երկրում տնտեսության վիճակը լավ չէ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պատգամավորը:

Որպես կարեւոր իրադարձություն՝ նա առանձնացրեց նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ նախագահը շեշտադրումներ դրեց այն խնդրի վրա, որ Հայաստանը լինելու է տեր  ցեղասպանության միջազգային  ճանաչման գործընթացում, հատկապես 100-ամյա տարելիցի նախաշեմին, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրի շեշտադրումները, ինչը Ադրբեջանը փորձում էր միշտ օգտագործել մեր դեմ, շեշտելով, որ բոլոր պայմանավորվածությունների չկատարողը և մեղավորը միայն Ադրբեջանն է»:

Պատգամավորն արձանագրել է, որ տնտեսության մեջ որևէ առաջընթաց չի գրանցվել. «Հույս ունեմ, որ 2015 թվականին մեր սպասված փոփոխությունները կլինեն, սակայն միայն հուսալով բան չի լինի, պետք է նաև աշխատել»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ համոզված է, որ ԵՏՄ-ը կկայանա. «Քանի որ շատ տնտեսագետներ Եվրասիական տնտեսական միության հետ մեր համագործակցության նաև լավ կողմերն են շեշտադրում: Կարծում եմ, որ ճիշտ ու գրագետ աշխատանքի շնորհիվ նաև այս առումով մենք  կկարողանանք գրանցել հաջողություններ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031