Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի գործով» պաշտպանը կասկածի տակ դրեց դատախազի անաչառությունը

Դեկտեմբեր 25,2014 13:58

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Վերնիսաժում կրակոցների գործով ստուգեց ամբաստանյալներ Գոռ Առաքելյանի, Վալերիկ Հովհաննիսյանի, Ներսես Մելքոնյանի ինքնությունները: Գոռ Առաքելյանն ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատված չի եղել եւ ասաց, որ Գիտությունների ազգային ակադեմիայում հայցորդ է: Պարզվեց, որ նա ունի բարձրագույն իրավաբանական կրթություն: Վալերիկ Հովհաննիսյանը, որը վատառողջ էր եւ չցանկացավ բուժօգնություն իրեն ցուցաբերեն, ասաց, որ իր խնամքին են հաշմանդամ մայրն ու հայրը, ունի 10-դր դասարանի կրթություն, չնայած քննիչին հայտնել էր, որ կրթությունը բարձրագույն է: Ասաց, որ դեպքերի հետ կապված հիվանդություն է ձեռք բերել, մասնավորապես՝ լյարդի հիվանդություն ունի: Նա նախկինում դատված էր եղել:

Ներսես Մելքոնյանը ՌԴ քաղաքացի է, երկու անչափահաս երեխա կա նրա խնամքին, ամուսնալուծված է, չի աշխատել, ինչպես մյուս ամբաստանյալները:

dat_4 dat_3 dat-2 dat_5

Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատաքննությունը դեռ չսկսած, բացարկ հայտնեց դատախազ Հարություն Սարգսյանին՝ դատախազին մեղադրելով նախաքննության փուլում Առաքելյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու մեջ: Նա ասաց, որ դատախազը խախտել է Քրեական դատավարության օրենսգիրքը, իր միջնորդությունները մասնավորապես մերժվել են եւ հաշվի չեն առնվել ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքները: Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել Գոռ Առաքելյանի, նրա կնոջ եւ երկու տարեկան դստեր վերաբերյալ, որը դատախազը պետք է քններ: Իսկ «Սուրբ Գիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կոնսուլտացիոն պատասխանի համաձայն, Գոռ Առաքելյանի մոտ նկատվել է «շարունակական նեւրոտիկ իրավիճակ՝ հիշողության ժամանակավոր կորստով»: Ե. Սարգսյանը հայտնեց, որ դեպքից հետո Առաքելյանի երկամյա դուստրը, որը ականատես է եղել կատարվածին, բռնություններին, երկար ժամանակ չի խոսել եւ հետտրավմատիկ սթրես է տանում: Սակայն, ըստ Ե. Սարգսյանի, նախաքննական մարմինը եւ գործը վերահսկող դատախազը աֆեկտը շփոթել են հոգեկան հուզմունքի հետ եւ որոշում են կայացրել դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը ոչ միայն մերժել, այլ քննիչի որոշումը գնահատել է դատախազը այսպես՝ «ճիշտ եզրահանգում է արել քննիչը»: Բացարկի մեջ կար նաեւ Վահե Հակոբյանին չդատակոչելու մասին մեղադրանք, որը ականատես է եղել դեպքի հանգամանքներին եւ նա կարող էր մեղմացնել Գոռ Առաքելյանի գործողությունները: Սակայն նրան չեն դատակոչել: Մեղադրողը այս բացարկին համաձայն չէր, իսկ դատավոր Գագիկ Պողոսյանը բացարկի հարցը լուծելու համար գտնվում է խորհրդակցական սենյակում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031