Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռազմավարական  ծրագիրը մնաց 2015թ.-ին

Դեկտեմբեր 25,2014 13:44

Ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի  շինարարության մրցույթը շահեց եւ այն կառուցում էր Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերությունը, որը խոստացել էր մինչեւ  2014թ.  հունիսի վերջ  այն գործարկել: Հուլիսին Տավուշի մարզ այցելած վարչապետ  Հովիկ Աբրահամյանը տեսնելով, որ ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել , հանձնարարել էր մինչեւ օգոստոսի վերջ այն  ավարտին հասցրել; Դա չարվեց, սեպտեմբերին  փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին:  Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 21-ին կայացած կառավարության նիստում զայրացավ, երբ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ  ավտոճանապարհի կառուցման համար հարկ եղավ պետական բյուջեից  լրացուցիչ  55 միլիոն դրամ հատկացնել:  Նշենք, որ մինչ այդ ճանապարհի շինարարության համար   տրվել  էր 535 միլիոն դրամ: Շրջանցիկ ճանապարհը համարվում է  ռազմավարական, այն սահմանի այդ հատվածում երթեւեկի  անվտանգության համար  կարեւոր է, սակայն դրա գործարկումը հետաձգվել է  մինչեւ 2015թ. գարուն: Որպես շինարարության ձգձգման պատճառ նշվում  է ձմեռային եղանակը, սակայն  հնարավո՞ր չէր մինչեւ ձմեռ ավարտել ճանապարհի կառուցումը:

Շրջանցիկ    ճանապարհին առկա, ադրբեջանական գնդակոծություններից երթեւեկի անվտանգությունն ապահովող պատի շինարարությունը  կիսատ է, ուստի այն հազիվ թե ապահովի  խճապատ, ոչ բարեկարգ  ճանապարհով երթեւեկողների անվտանգությունը: «Խաչհար» ՍՊԸ-ն  պարտավորվել էր մինչեւ հոկտեմբերի 30-ն  ավարտել  կարեւոր  նշանակություն ունեցող ճանապարհի շինարարությունը: Այդ  ընկերությունն էլ խախտեց   ճանապարհը գործարկելու  ժամկետը: Սակայն դրա համար «Խաչհարի» հանդեպ առայժմ որեւէ պատժամիջոց չի կիրառվել: Նշենք, որ 2013 թվականի ընթացքում սահմանի  այդ հատվածում ադրբեջանական կրակոցներից 3  զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից  2-ը՝ քաղաքացիական անձ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Մի քանի նկատառում, կապված այս տխրահռչակ թեմայի հետ՝ երթևեկի անվտանգությունն ապահովող պատի երկարությունը մի քանի անգամ գերազանցում է ներկայիս գործող հատվածի վտանգավոր մասի երկարությանը, ինչն ինքնին վկայում է այն մասին, որ մարզի շահերով մտահոգված ղեկավարը, նմանատիպ պատնեշներ կարող էր հենց այնտեղ կառուցել, առավել նվազ միջոցներով ու կարճ ժամանակում: Այս իրավիճակը հարցականի տակ չի դնում արդյոք այն իրողությունը, որ բացի առաջին դեպքից, հակառակորդը երբևէ այդ ճանապարհի ուղղությամբ չի կրակել /հակառակորդ բառը ազերիներին է վերաբերվում, իսկ գումարներ լվացողները թշնամիներ են/:
    Եթե ճանապարհի այս հատվածի կառուցման նպատակը ոչ թե գումարների լվացումն էր, այլ երթևեկի անվտանգության ապահավումը, որն արդեն նույնիսկ անտեղյակների համար է ակնառու, ինչու որևէ մեկի, այդ թվում նաև լրատվամիջոցների կողմից հարց չի բարձրացվում գործի հետ առնչվող և որոշում կայարցած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մասին: Հիմնավորումն ակներև է՝ նորակառույց հատվածը ոչ միայն չի համապատասխանում ճանապարհաշինարարական նորմատիվներին, այլև չի ապահովում երթևեկի անվտանգությունը, չնայած այս ամենը իմանալով, հույս ունեմ նաև հասկանալով ու տեսնելով, ՀՀ վարչապետը շարունակում է ֆինանսավորման գործընթացը, իսկ շինարարներն էլ առավել մեծ գումարների ակնկալիքով, գործը ձգձգում են:
    Մեկ անհասկանալի հարց ևս, ինչն է պատճառը, որ ներկայիս մարզպետ Հ.Աբովյանը գոնե ՀՀ նախագահին չի ներկայացնում գումարներ լվանալու այս անտակ հորի առկայության մասին, չնայած դժվար թե այս ամենն առանց վերջինիս իմացության է կատարվում:

  2. Garegin says:

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031