Ռուբլու արժեզրկումը կարող է փոխել ռուսաստանցիների տրամադրությունները՝ ոգևորությունը, որն առաջացել էր Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո, հայտնում են Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի ղեկավարած Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի փորձագետները «Ռուսաստանցիների տրամադրությունները» զեկույցում։
Կոմիտեի անդամ Միխայիլ Դմիտրևի փախանցմամբ՝ ռուսաստանցիներին այսօր նախ և առաջ մտահոգում է ռուբլու արժեզրկումը, գործազրկության վտանգը, գնաճը, իսկ Ղրիմը և քաղաքական այլ հարցեր դառնում են երկրորդական։
Կոմիտեի փորձագետների կարծիքով, թեև կրճատումները, գնաճը ավելի նկատելի կդառնան 2015 թվականին, սակայն այսօր արդեն Ռուսական ընկերությունները զանգվածային կրճատումներ են անում։
Ազա Բաբայան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում