Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ ասի խեղճ Դավիթ Հարությունյանը. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 25,2014 12:07

Պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է արդյոք իշխանությունների՝ անցնող տարվա ամենախայտառակ որոշումը համարել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել է՝ «վտանգավոր հարց եք տալիս»։

«ՉԻ» – Հարցն իսկապես վտանգավոր է։ Ոչ թե այն պատճառով, որ Սուրիկ Խաչատրյանը որդու եւ թիկնապահի հետ կգա ու Դավիթ Հարությունյանից «կինքնապաշտպանվի», այլ որովհետեւ պատասխան գտնելն է դժվար։ Ի՞նչ ասի խեղճ Դավիթ Հարությունյանը։ Ասի «այո, դա ամենախայտառակ որոշումն էր»՝ Սերժ Սարգսյանը Շմայսի վարորդին հատուկ հանձնարարություն կտա, ասի «ոչ»՝ կստացվի, որ իշխանություններն անցնող տարում դրանից ավելի խայտառակ որոշում էլ են կայացրել, ասի «դա խայտառակ որոշում չէր»՝ ինքը աշխարհով մեկ խայտառակ կլինի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031