Ե՞րբ ակնկալել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը:
«Ժամկետներ չեմ կարող ասել, բայց հակված եմ հավատալ մեր իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, ըստ որոնց, ամենայն հավանականությամբ գարնանը պայմանագիրը կլինի ստորագրված:
Այդ ժամկետը շատ տրամաբանական եմ համարում: Ինչո՞ւ. ԵՄ-ն Ասոցացման պայմանագրեր ստորագրեց Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ, Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, հաստատվեց Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը մեկ ամիս է, ինչ աշխատում է։ Կարծում եմ՝ գարնանը որոշակի հստակություն կմտնի նաեւ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերութուններում, ինչը հնարավորություն կտա ՌԴ-ի ու ԵՄ-ի միջեւ դիրքորոշումների, եթե ոչ ամբողջական, ապա գոնե ժամանակավոր հստակեցման:
Եվ ահա, այս ամենը, կարծում եմ, բարենպաստ ֆոն կստեղծեն նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների կարգավորման իրավական նոր հիմքի ստեղծման ու զարգացման համար»,- ասաց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
Կարդացեք նաև
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում