Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյանը վարչապետին հանգստացրեց՝ փոխարժեքի տատանումները կայունացել են

Դեկտեմբեր 25,2014 11:55

«Փոխարժեքի տատանումները կայունացել են, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման եւ վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ, ինչը մեր փոխարժեքի կետերում եղած պատմական ստանդարտ չափի մեջ է»,-այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ֆինանսական շուկայում իրականացրած մոնիթորինգի արդյունքները ներկայացրեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Վարչապետի հանձնարարականով ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ շուկայում տիրող իրավիճակն ուսումնասիրելու համար:

Վաչե Գաբրիելյանի խոսքերով՝ դեկտեմբերի 16-17-ին հանրապետությունում փակ են եղել 94 խանութ, քանի որ դրանց տնտեսվարողները սպասումներ են ունեցել: Ըստ նրա, այսօր, սակայն, այդ բոլոր խանութներն աշխատում են. «Բոլոր բաց խանութներում մի պահ կար, որ ապրանքները կային, բայց գնման գինը հստակ նշված չէր: Դա եւս վերացել է, բոլոր տեղերում այդ ապրանքները վաճառվում են հստակ գներով եւ տատանման ենթակա չեն: Մենք նաեւ ստացել ենք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա դիտանցումները, որոնք կատարվել են մի շարք խոշոր խանութներում: Տեղեկատվություն եղավ մամուլում, որ այդ գները, որ ներկայացվում էին, ամբողջովին բնորոշ չէին իրականությանը: Այդ խոշոր խանութներում եւս ամսի 17-ի եղած պիկից զգալիորեն իջել են եւ էլի ունեն կայունության միտում»:

Վաչե Գաբրիելյանը նաեւ տեղեկացրեց, որ կայունացման միտում են դրսեւորել նաեւ գազալցակայանների եւ այլ ոլորտների գները: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ աշխատանքային խումբը նաեւ աշխատանքներ է նախաձեռնել մի շարք ուղղություններով:

Մասնավորապես, ըստ նրա, Կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգ փոխանակման կետերի կարգավորման վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի տատանումները հնարավորինս փոքր լինեն:

«Այժմ կարող ենք ուղղակի փաստել, որ թե՛ գների, թե՛ փոխարժեքի տեսակետից մենք ունենք կայուն իրավիճակ, եւ մասնավորապես փոխարժեքի շուկայում տատանողականությունը, որը վերաբերում է գնման եւ վաճառքի տարբերությանը, դա ստանդարտի մեջ է, որը միշտ եղել է, երբ որ շուկան եղել է կայուն»,-ասաց Վաչե Գաբրիելյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ աշխատանքային խումբը պետք է ունենա երկու ծրագիր ՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ: «Ես կարծում եմ, որ պարբերաբար հանրությանը պետք է տեղեկացնենք գործընթացների մասին»,- նշեց վարչապետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այսինքն Վաչոի կարծիքով փոխարժեքի բարձր լինելը կարևոր չէ
    Էփած հավը ծիծաղեց

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031