Լրահոս
Օրվա լրահոսը

Զիզի-բիզիների փող կա, ավտոբուսի փող չկա. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 25,2014 11:41

Երեւանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ ներկրելու նպատակով համայնքի 2015 թվականի բյուջեից հատկացումներ չի կատարի։

Այս մասին «ՀԺ»–ին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

Երեւանի զարգացման 2015 թվականի ծրագրում նշված է, որ հասարակական տրանսպորտի շարժակազմերի թարմացում կլինի։

Տրանսպորտի վարչությանը պետը նշել է, թե քանի որ երթուղիների հիմնական մասը մասնավոր ներդրումներով է աշխատում, այդ պատճառով ծրագրում հնարավոր չէր կոնկրետ թվեր ձեւակերպել։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի երթուղիներին, ապա նոր ավտոբուսներ ներկրելու ֆինանսական ներդրումներ քաղաքապետարանը չի կատարելու։

Ըստ Երեւանի զարգացման 2015թ. ծրագրի, նախատեսվում է եկող տարվա ընթացքում 5-ով նվազեցնել փաստացի շահագործվող միկրոավտոբուսային երթուղիների քանակը՝ դրանք փոխարինելով ավտոբուսային երթուղիներով։ Նաեւ ձեռք կբերվեն փոքր եւ միջին տեղատարողության ավտոբուսներ՝ մասնավոր կազմակերպությունների միջոցով։ Արդյունքում միկրոավտոբուսների քանակը 80 միավորով կկրճատվի։ Խոսքը մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիների մասին է։

Գ.Ա.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ձևի համար ապրող գոյը պիտի վերանա,
    Որակի համար ապրող միայն պիտի բազմանա:
    Աղբ, չարիք ցանող մարդանմանը հենց որ վերանա,
    Մարդկության արյունը երակում կրող մարդ մեծատառը
    Կհզորանա:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031