Երեկ հանրապետության տարբեր մարզերից ահազանգեր ենք ստացել, թե կանխիկ դրամի պակաս է զգացվում։ Մասնավորապես՝ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել են, թե բանկոմատներում չեն կարողանում կանխիկացնել իրենց աշխատավարձերը։Իսկ երբ կանխիկացման հարցով դիմում են բանկերին, այստեղ ասում են, որ դրամ չկա։
Մեր աղբյուրներով, սա պայմանավորված է երկու գործոնով, նախ՝ մարդիկ ստացել են տարեվերջյան աշխատավարձերը եւ ամանորյա գնումների համար դրանք ամբողջ ծավալով կանխիկացնում են։ Ու քանի որ ԿԲ-ն վերջերս բարձրացրել է դրամի պարտադիր պահուստավորման տոկոսները՝ այն շրջանառության 12 տոկոսից դարձնելով 24 տոկոս, բանկերը ստիպված են եղել իրենց մոտ եղած դրամի մի հսկայական մասը հանձնել ԿԲ-ին՝ պահուստավորման նպատակով, եւ իրենք կանխիկ դրամի դեֆիցիտ են զգում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Երկիր չկա, ազգ չկա,
Դրամ դրյան էլ չկա,
Կեցցե հայի նոր տարին,
Կվերանա որդ գարին,
Օրերն արագ թող հոսեն,
Կկվի բույն օդափոխեն,
Որ փուչիկի հանճարը
Պայթի ինչպես որ դարը: