Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. ««Եվ– եւ»-ը վերջիվերջո չի լինելու «Հրապարակ»

Դեկտեմբեր 25,2014 11:12

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Արամ Կարապետյանը վստահ է՝ մեծ հաշվով ոչինչ չի ստացվելու, համենայնդեպս, Եվրամիության հետ ասոցացումը բոլորովին չի լինելու այն, ինչ բանակցվել էր ավելի քան 3 տարի եւ հասցվել ավարտին։ «Իմ տպավորությամբ՝ «եւ– եւ»-ը վերջիվերջո չի լինելու, այսինքն՝ գլոբալ առումով չի լինելու, գուցե որոշակի հարցերում համագործակցություն ստացվի»։

Քաղաքագետի խոսքով, հատկապես դժվար է պատկերացնել առեւտրային համագործակցությունը Եվրամիության հետ՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում Եվրամիությունը եւ Ռուսաստանը՝ ԵՏՄ-ի հիմնական անդամներից մեկը, միմյանց նկատմամբ սանկցիաներ են գործադրում. «Սերժ Սարգսյանի ու իր վարչախմբի մտածածը մի քիչ բարդ է հասկանալ, առավել եւս տնտեսական խնդիրների շուրջ աշխարհում մեծ տարակարծություններ կան, նույն Եվրամիությունում խնդիրներ շատ կան, գիտեք, անգլիացիներն ուզում են դուրս գալ ԵՄ կազմից, այսինքն՝ անգամ տնտեսական բլոկի հետ կապված բազում խնդիրներ կան, իսկ քաղաքական հատվածը չեմ նայել ու չեմ էլ նայելու։ Անգամ ԵՏՄ-ի ներսում գնացող տնտեսական պրոցեսներն եք տեսնում, թե ինչպիսին են, ինչպիսի տարբեր կացություններ են ստեղծվում եւ բավականաչափ բախումներ լինում։ Աշխարհի տնտեսությունը գնալով ռեպրեսիայի մեջ է մտնելու, դրա հետ կապված ինչ լուծումներ կգտնվեն, դա ժամանակի խնդիր է։ Ուստի դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է պրոյեկտվել»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031