Գաղտնիք չէ, թե որքան մեծ է կրթության դերն ու նշանակությունը և´ պետականության, և´ երիտասարդ սերնդի հոգևոր ու մտավոր ներուժի ամրապնդման հարցում: Գաղտնիք չէ նաև այն, որ կրթության ամուր հիմքը դրվում է հենց դպրոցում:
Որքան մեծ է դպրոցում դասավանդող ուսուցիչների նվիրումն ու սերն աշակերտների և մանկավարժական աշխատանքի նկատմամբ, այնքան մեծ է սաների փոխադարձ սերը հարազատ դպրոցի, ուսուցիչների և հետաքրքրությունը կրթության նկատմամբ:
Կրթական գործընթացի արդյունավետությունը, բացի այդ ամենից, պայմանավորում են նաև արտաքին հանգամանքները, ինչպիսիք են դպրոցի, դասասենյակների պատշաճ տեսքն ու հարմարավետությունը:
Այդ գիտակցումով էլ «Dasaran.am» կրթական ծրագիրը, ի թիվս իր բազմաթիվ նախաձեռնությունների՝ այս անգամ իր աջակցությունն էր ցուցաբերել Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկի վերանորոգման հարցում:
Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ վերանորոգված դասասենյակի բացման հանդիսավոր արարողությունը: Վերջինս ուղեկցվեց աշակերտների և ուսուցչուհու միասնական ուժերով կազմակերպված բեմականացմամբ, որի ընթացքում «Dasaran.am»-ը համեմատվեց կախարդական փայտիկի հետ:
Միջոցառման ավարտին մասնակից աշակերտները «Dasaran»-յան թիմի կողմից պարգևատրվեցին խրախուսական նվերներով և «Dasaran.am»-ի՝ դպրոց-մշակույթ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակներում հրավիրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահ՝ մասնակիցը դառնալու ինտերակտիվ շրջայցի:
Դպրոցի սաներն էլ իրենց հերթին «Dasaran.am»-ի թիմին նվիրեցին «Բարությունը կփրկի աշխարհը» խորագրով շնորհակալագիր:
Հանդիսության ավարտին «Dasaran»-ցիները դպրոցականներին փոխանցեցին «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի ուղերձը՝ «Սիրելի´ աշակերտներ, Ձեր կրթական հաջողությունները «Dasaran.am»-ի լավագույն գնահատականն են: Մենք աշխատում ենք հենց ձեզ համար, հենց ձեր ժպիտների համար»:
Հիշեցնենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել`
Արուսիկ Գրիգորյան
«Dasaran.am»-ի խմբագիր և հանրային կապերի պատասխանատու
Նոր տարին նոր դաս համաշխարհային,
Դասարան պատը չկրթեց հային,
Այնպիսի մի դաս, որ պատմաբարին,
Դառնա կնքահայր համամարդկային,
Ոչ իսպառ ջնջվի չարիքն աշխարհից,
Դաս դառնա մի մեծ, համաշխարհային:
Մեռնեմ կամ փրկվեմ վամպիրագենից,
Զզվանքս հանեմ հոգուս խորանից
Ու պահ տամ դարի մեծ դասարանին:
Դա է, հենց դա է դասը մարդկային: