Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Եթե որեւէ մեկն ինչ-որ «արտահերթ» բառ է ասում՝ արդեն ստեղ կա ոչ դրական ճանապարհ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 25,2014 10:47

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը հիշեցրեց հերթական ընտրությունների ապահով ճանապարհը։ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ոճով էլ նախազգուշացրեց, որ իշխանության դեմ «անօրինական գործողությունները» պատժվելու են օրենքով սահմանված կարգով։ «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքականությունը, ինքը շատ լավ գիտի՝ երբ սկսեց ու ինչի համար։ Նորմալ եմ վերաբերվում ընդդիմադիրների այն գործողություններին, որոնք օրենքի շրջանակում են։ Կարող են միտինգներ, ժողովներ անել, շատ նորմալ եմ վերաբերվում։ Եթե դա չանի, բա ինչո՞վ զբաղվի»։

«Բայց եթե որեւէ մեկն ինչ-որ «արտահերթ» բառ է ասում, «ճնշում» է ասում, «իշխանափոխություն», արդեն ստեղ կա ոչ դրական ճանապարհ, կա անելիք պատասխանատու մարմինների կողմից։ Սա իշխանությունների պարտականությունն է, ամբողջ աշխարհում է այդպես»։

Հնարավո՞ր է, որ այս սպառնալից նախազգուշացումները բխում են գարնանն սպասվող քաղաքական զարգացումներից՝ օրինակ, արտահերթ ընտրությունների պահանջով։ Հատկապես, որ փետրվար-մարտ ամիսներին սահմանադրական փոփոխությունների վերջնական որոշումն է կայացվելու։ «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ արդեն կա երկու քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համաձայնություն։ Իսկ իրենց մոտ պահանջներն ընտրություններից հետո սկսվում են մինչեւ հերթական ընտրություններ, իմ գնահատականը հետեւյալն է՝ նրանք նախապատրաստվում են հերթական ընտրությունների»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031