Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը «մաղարիչ» է արել. «Ժամանակ»

Դեկտեմբեր 25,2014 10:29

Ռուսաստանի տնտեսությանը հասցված հարվածների ծանրությունը Հայաստանն արդեն զգում է, իսկ այդ հարվածները շարունակվելու են և էլ ավելի ծանր հետևանքներ են ունենալու Ռուսաստանի տնտեսության համար: Իսկ ԵՏՄ-ն դա Ռուսաստանի տնտեսությունն է, հատկապես Հայաստանի համար, որն ունենալու է Եվրասիական տնտեսական միության ծայրագավառի նշանակություն: Նման պայմաններում պետք է ուղղակի ափսոսել և մտահոգվել, որ Հայաստանը հայտնվել է այդպիսի իրավիճակում:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը մտահոգության առիթ է, ոչ թե «մաղարիչի»: Սակայն, մյուս կողմից, Սերժ Սարգսյանի «մաղարիչն» իրականում այդ առիթով է, սակայն ոչ դրա համար: Այդ «մաղարիչը» Հայաստանում սեփական իշխանության պահպանման համար է, որի հարցում Սերժ Սարգսյանն ըստ էության իր թիկունքն է ապահովել Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ:

Եվ սա արդեն Սերժ Սարգսյանի համար իսկապես «մաղարիչի» թեմա է, սակայն պետք է, որ նա մի «մաղարիչ» էլ ոչ իշխանական ուժերի համար անի, որոնք ըստ էության Հայաստանում ապահովեցին նրա որոշումների թիկունքը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031