Հայաստանում կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք ինձ դուր չեն գալիս: Ես ունեմ երկու ճանապարհ. ա/ առավոտվանից գիշեր գրել եւ խոսել այն մասին, թե որքան վատն են դրանք եւ ինչ սխալ բաներ են գրում, բ/ իմ սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես, իմ պատկերացմամբ, պետք է աշխատեն լրագրողներն ու լրատվամիջոցները: Իմ օրինակը պետք է նախեւառաջ համոզիչ լինի ինձ համար եւ երկրորդ հերթին՝ ընթերցողների եւ մնացած լրագրողների:
Նման ձեւով՝ եթե ձեզ դուր չեն գալիս փոխհարաբերությունները այլ ընտանիքներում, ապա դուք այդ հարաբերությունները կարող եք անվերջ քննարկել ձեր հարազատների հետ եւ, իհարկե, ներքուստ պարծենալ, որ դուք ավելի լավն եք: Բայց կարող եք նաեւ ձեր ընտանիքում հաստատել այն մթնոլորտը, որից թե դուք եւ թե ձեր հյուրերը լավ կզգաք: Սկզբունքը նույնն է. ոչ միայն խոսել այն մասին, ինչը վատ է, այլեւ դրա կողքը դնել ձեր ստեղծած «լավը»: Եթե այդ «լավն» իսկապես իրենից որակ է ներկայացնում, ապա դա կապացուցի իր կենսունակությունը` ճիշտ այնպես, ինչպես որ դա արել է IBM-ը մնացած համակարգերի նկատմամբ:
Այդպես եմ ես պատկերացնում նաեւ քաղաքական պայքարը, որը չպիտի սահմանափակվի հերթապահ հայհոյանքներով: Ընդդիմադիր կուսակցությունները նախ պետք է ապացուցեն առավելությունները իշխանականի նկատմամբ իրենց կառուցվածքով, բարքերով, մտավոր մակարդակով, քիչ թե շատ մաքուր անցյալով եւ այլն: Օրինակ՝ Հայաստանի դեպքում լավ կլինի, որ ընդդիմադիր քաղաքական ուժը հնարավորություն ունենա ասելու՝ «մենք, ի տարբերություն ՀՀԿ-ի, չենք կառուցվել մեկ անձի շուրջ, մեզ մոտ որոշումներն ընդունվում են կոլեգիալ եղանակով, մեզանում չկա անձի պաշտամունք եւ փառաբանում»:
Բայց դա քիչ է: Ինձ թվում է՝ պետք է ձեւավորվի մի թիմ, որը, եթե նույնիսկ չկոչենք «ստվերային կառավարություն», ապա գոնե տեսանելի լինի իր անելիքներով: Վերցնենք, օրինակի համար, կրթությունը կամ մշակույթը, որտեղ վիճակն անբավարար է (ի տարբերություն մեր քաղաքական գործիչների՝ չեմ գտնում, որ դա երկրորդական խնդիր է): Արձանագրելով դա՝ ընդդիմադիր կուսակցությունը նաեւ հայտնում է հասարակությանը, որ նա իր շարքերում ունի այսինչ մարդուն, որը մրոտված չի իր նախկին գործունեությամբ, ունի այսինչ գաղափարները տվյալ ոլորտի վերաբերյալ եւ ունի թիմ, որը կարող է այդ գաղափարներն իրականացնել: Դա, ինձ թվում է, ավելի արդյունավետ ճանապարհ է, քան համապատասխան պաշտոնյաներին թունդ հայհոյելու մրցավազքը:
Կարդացեք նաև
Նման ակնկալիքներ ես ունեմ, օրինակ, մյուս տարվա սկզբին կազմակերպվելիք ԲՀԿ համաժողովից: Եթե դա լինելու է պարզապես «դահլիճային հանրահավաք», ապա դրա ՕԳԳ-ն զրո է: Բնակչությանը գրգռող բոլոր խոսքերը վաղուց արդեն ասվել են: Պետք են գաղափարներ եւ անձեր, որոնք ի վիճակի են լուծումներ առաջարկել: Լուծումներ ոչ թե «կարմիր գծերի» եւ արագաչափերի պոպուլիզմի մակարդակով, այլ իսկապես համակարգային լուծումներ:
Աշխարհի բոլոր հայտնի մարդկանց եւ ընկերությունների օրինակը ցույց է տալիս, որ նրանք հաջողության են հասել այն ժամանակ, երբ ոչ թե ծամծմել են իրենց խնդիրները, այլ կենտրոնացել են լուծումների վրա: Պետությունների դեպքում, հավանաբար, նույնն է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ընդհանուր առմամբ համաձայնլինելով հեղինակի հետ, գտնում եմ, որ «կարմիր գծերի» եւ ՛՛արագաչափերի՛՛ հարցն արծարծելը ոչ միայն պոպուլիզմ չէ, այլ ընդհակառակը՝ նեխած իշխանական բուրգի տզրուկ լինելու հայտանիշերից մեկի բարձրաձայնումը, իսկ ինչ վերաբերում է անձանց թվարկմանը, ապա միշտ էլ կողմնակից եմ եղել ստվերային կառավարության քննարկմանը և հրապարակմանը: Եթե խոսքը գնում է կրթության և գիտության մասին, ապա այստեղ ես երկու թեկնածու եմ տեսնում՝ Անահիտ Բախշյան և Աշոտ Բլեյան:
Կրթական համակարգի առաջին քանդողը հենց Ա. Բլեյանն էր:
Չեմ բացառում, որ ինչ որ կարծրատիպեր քանդած լինի, բայց քանդածի փոխարեն նորն է հիմնել, և պատահական չէ, որ վրացական կրթական ոլորտի պատվիրակությունը Հայաստան եկավ փորձի ընդօրինակման համար, այցելեց միայն ՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիր: Կարող եք նաև հետաքրքրվել,կրթահամալիրը ընդլայնվո՞ւմ է, թե՝ ոչ:
Մի հայհոյեք, բարեփոխեք, ջնջեք սապատը սապատավորի:Այո*:Չէ, կուզիկին հողն է դզում, հողը…
Հանգստանալու համար իջևանել էինք մի հյուրանոցում ,որը նախկինում ինչ որ մեկի դղյակ-ամրոցն էր եղել:Առավոտյան արթնացա, պատուհանից դուրս նայեցի ու հայտնվեցի մի չնաշխարհիկ բնության տեսարանում:Դիմացս, մի փոքր վերևում կանաչ սարահարթ,շաղը կանաչին դրած,կովերն արածում են, քիչ վերևում սկսվում է անտառը, առավոտ ու լռություն:Կովերն էին ուրիշ գույնի մնացածը նույն մեր տավուշյան բնությունը ու առավոտի լռությունը, ով տեսել է երբեք չի մոռանա:Մտքով հասա իմ յալերին ու քոլերին իսկ ներքևում Աղստեֆը: Հեյ գիտի…
ընթրելուց հետո դուրս եկանք հյուրանոցից փոքրիկ գյուղաքաղաքում զբոսնելու:ՈՒ զարթնեցի իմ “քնից”: Չէ սա … չէ
Սա ուրիշ երկիր է, ուրիշ տներ,հող,փողոցներ,լքված դղյակներ, միայն հանգստյան օրերին բացվող(ցուցանակից կարդացի) վաղեմի չքնաղ եկեղեցի:ՈՒրիշ,ասել կուզեմ շատ տարբեր, այսինքն շատ մաքուր, ծաղիկներով պատված տներ ու փողոցներ իրենց սելաֆատարներով, մարդիկ ուրախ, ժպրալով բարևում են ու իրենց գործին անցնում,ամեն քայլափոխի մի փոքրիկ կաֆե, կամ գարեջրատուն կամ խանութ սարքած քեզ, զբոսաշրջիկիտ են դռնբաց սպասում: Իրար չեն խանգարում,չեն նախանձում, չեն հայհոյում, ու հաստատ իրար վրա չեն գրում:Նկատեցի թե ինչպես հարևան կաֆեից մեկը վազելով մոտեցավ հարևանից երկու աթոռ վերցրեց, թե այցելուներ ունի, աթոռը պակասություն է արել ու տարավ:Մատուցող, նաև գարեջրատան տեր-տղամարդուց հարցրի էս փակ ու լքված դղյակների մասին , ասեց “տերերը վաղուց մահացել են, ժառանգներն էլ ով գիտի ուր են”:Գյուղաքաղաքը մաքուր, ծաղկաշատ,մարդիկ բարյացակամ իրարու ու ուրիշի հանդեպ, իսկ բնությունը մերինի նման: Բա ինչի է սրանց մոտ էս տեսակ իսկ մեզ մոտ ընդհակառակը?
Իմ կարծիքով գլխի ընկա, տարբերությունը իրականնում շատ փոքր է, կարելի է ասել չնչին ու դա ՄՏԱծԵԼԱԿԵՐՊ-ի տարբերությունն է:Սրանց մոտ, դարերով արմատավորված, հղկված,կարծրացած, իսկ մեզ մոտ ժամանակների արանքում հարմարվող ու փոփոխվող: Սրանց կիսաբաց եկեղեցիներն իրենց գործ-առաքելությունը կարծես ավարտել են,եթե ոչ հավատավոր-ազգ, ապա քաղաքակիրթ- քաղաքացին ակնառու է:Իսկ Մեր Եկեղեցին թափ է հավաքել ու նոր- նոր սկսում են ավարտվել:Ոչ հավատավոր-ազգ, ոչ էլ քաղաքակիրթ- քաղաքացի: Իսկ Մեր Եկեղեցին լայն քայլերով գնում է դեպի վերջ:Մենք շատ ենք հեռացել մեր հայ-քրիստոնյայի արմատներից: Սկսեցինք ու չդառանք: Կիսակառույց կամ լքված դղյակներն ում են պետք: Հաստատ ոչ տիրոջը, եթե ոչ օտարին, ասենք հյուրանոցատիրոջը կամ զբոսաշջության մի ինչ որ կազմակերպության, կամ ով գիտի… Մեր Հավատը կերվել է մեր օգնությամբ ու օտարների կողմից, իսկ հիմա էլ մեր Եկեղեցու օգնությամբ ու մեր կողմից: Ամենօրյա զրույց – խոսք. “ժողովուրդը հավատքը ամեն ինչի նկատմամբ կորցրել է ու դրանում ղեկավարությունն է մեղավոր”, կավելացնեմ նաև Հայ Արաքելական Սուրբ Եկեղեցին:Չասեք թե “ըհը սկսեց քարոզը”, չէ չեմ քարոզում , բայց ուզում եմ մի անգամ էլ հիշացնել, որ այ հենց էտ անբարո արտահայտությունն է(ըհը սկսեց քարոզը) փաստում մեր անհավատություան մասին: Ղեկավարությունն ինչ կապ ունի հավատքը կորցնելու մեջ? Էտ նույն անհավատներից չի կազմված էտ ղեկավարությունը?
Մի հոդվածում անդրադառնալով եկեղեցականի ոչ բարեկիրթ պահվածքին,պրն.Աբրահամյան,նշել էիք, որ դրանք ժամանակների հետ քայլող մարդիկ են , որոնք էլ ցանկանում ունենալ էն ,ինչ իրենց շրջապատն ունի, կամ սրա նման մի միտք: Կարծես թե համաձայն եմ, որ եկեղեցականը չպետք է ճգնավորի կյանք վարի, բայց չպետք է նաև մոռանա իր կոչման մասին, այլապես ինչ ակնկալիքներով է ընտրել հոգևորականի, իրավի պատկառելի ուղղին? Կասկածելի է չէ? Մեր ժողովուրդը մնացել է, արդեն շատ վաղուց, երկու քարի արանքում “վերևում գողերն են, ներքևում գայլերը”:
Հավատքը կորցնողը կորցնում է նաև դեմքը:
Որն է մեր կուսակցությունների դեմքը, ինքներդ շատ լավ գիտեք, հոդվածում էլ անդրադարձ ունեք: Սուտը, որը սփռում են ամեն տեսակի ամբիոններից, նայելով իրար աչքերի մեջ ստում են , էնքան ստեցին հակակոռուպցիայի մասին, որ մոռացան հիմա չեն էլ խոսում, ստեցին թեժ աշնան մասին, մոռացան, ստեցին շտապ իշխանափոխության մասին ,մոռացան, հիմա էլ ստելու են թե իրենց շարքերից այ էս “անբասիրին կամ լավին” առաջ ենք քաշելու որպեսզի նոր մտքերով ու մաքուր ձեռքերով մի կառավարություն ստեղծենք ու երեկիրը ճգնաժամից դուրս բերենք: Իսկ էտ “անբասիրին” շրջապատելու են նորից իրանք-բասիրները թե մյուս իրոք “անբասիրները”? կմոռանան! Տեսնում եք, որ ձեր սկզբունքը թեպետ շատ արդար է ու գեղեցիկ ,բայց ոչ գործնական:”Բայց կարող եք նաեւ ձեր ընտանիքում հաստատել այն մթնոլորտը, որից թե դուք եւ թե ձեր հյուրերը լավ կզգաք”: Հնարավոր է կարողանալ, եթե թողեն, վկան մեր անցած բոլոր ընտրությունները, բացի չարաբաստիկ ու նորից սխալված առաջինից, որովհետև նրանք էլ ստեցին:Պարզապես ասպարեզը հանձնել իրոք “լավերին”, սա էլ հարց է իսկ որոնք են “լավերը”, վկան մեր համարյա բոլոր ընդդիմադիրները: Այ այստեղ կարծես շունչ քաշելու տեղ է մնացել: Կնշանակի դեռ կան ուժեր որոնք դեռ կարող են մեր փողոցներն ու տները մաքուր ու ծաղկաշատ դարձնել: Այ հենց սրանց նմաններին պետք է աջակցել ամեն կերպ որպեսզի ժողովուրդը նրանց հաճախ լսի, տեսնի ու հասկանա: Միգուցե դարձի գա,կորցրած հավատքը գտնի, ճիշտ, իր երկրի ,իր վաղվա օրվա ու իր էրեխու գալիքի համար ընտրի իր իսկ ղեկավարությանը: ՈՒ էս գործին անգնահատելի դեր պետք է ունենաք դուք Մամուլտ: Շատ գեղեցիկ սկսեցիք հոդվածը: ՈՒրեմն իրոք հանուն գալիք մեր վաղվա օրվան,արժե մի քիչ ծխխալ,համախմբվել “Լավի” շուրջը: Էտ “լավերին” դուք շատ լավ տեսնում եք ու գիտեք:
ՈՒ մեր ընտանիքում հաստատ կլինի մեր ուզած կարծիքաշատ, բայց հարմոնիկ մթնոլորտը, մեր մտածելակերպն էլ կսկսի այլ ուղղությամբ գլորվել, մեր տները էլ չեն դատարկվի, մեր փողոցները կմաքրվեն ու մարդիկ թե միմյանց, թե օտարներին կժպտան , կբարևեն ու իրենց գործին կանցնեն!
Ամենայն հարգանքներով!
Լուծումներ գտնելու համար խմբագիրը սկզբունք գաղափարներ է առաջարկում, որոնց իրագործման շուրջն էլ առաջարկներ ենք անում:
Օրինակ, խմբագիրն հոդվածը վերնագրում է՝
Ռազմավարական միջոցներն ու նրանց արդիանականացումը պետք է ապահովել սեփական ուժերով:
Եթե համաձայն ենք այդ սկզբունքի հետ, գաղափարներ ենք տալիս, թե ինչպես այն իրագործել:
Մեկնաբանություններ գրելու Պայմանների երկրորդ կետում ՝արգելափակվի՝ փոխարեն գրված է ՝արգելվափակվի՝:
Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից, իսկ այլ երկրներում՝ ենթակա:
Հայաստանի Հանրապետությունում իշխող կուսակցությունը (քաղաքական կլանը քաղաքական դավադիրների առաջնորդությամբ) անջատ է պետությունից, իսկ այլ երկրներում՝ ենթակա:
Իշխող կրոնական, կուսակցական կազմակերպությունը ազգի ինտելեկտը վերահսկողության տակ վերցնելով աղետի է բերում անկախ պետականությունը:
Համակարգային լուծում տալու համար սկզբում անհրաժեշտ է իմանալ՝. Ո՞վ չի տվել կաշառք, կամ չի վերցրել: