ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի Չարենցավանի
հատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ
մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքում նաև բուք է :
Հանրապետության մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն