Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ստիպել են հակառակորդին նահանջել իրենց ելման դիրքեր

Դեկտեմբեր 25,2014 09:56

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:

Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Միամիտ է նա, ով կարծում է, թե ՀՀ (կամ ԼՂՀ) Պաշտպանության Նախարարությունը «միշտ ամեն ինչ ճիշտն է ասում (կամ ճիշտը միշտ ասում է)»:

    Ներկայումս՝ նաև ՀՀ Պ.Նախարարությունը քաղաքականացվա՛ծ մի կառույց է (ինչպես հայ առաքելական եկեղեցին): Նույնը՝ Ադրբեջանի Պ.Նախարարությունը: Ուստի՝ 2 Պ.Նախարարություններն էլ նաև քաղաքական պատվերներ են կատարում,որի հետևանքով շարքային քաղաքացու համար շատ դժվար է իրակա՛ն ճշմարտությունն իմանալ,իսկ Պ.Նախարարությունները թաքնվում են «ռազմական գաղտնիք է»-ի տակ: Միամիտ է նա,ով կարծում է, թե ՀՀ (կամ ԼՂՀ) Պ.Նախարարությունը /հայկական կողմը «երբեք ոչինչ չի սադրում»:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031