Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիմա Էլ սպասենք համաճարակայի՞ն ցնցումների

Դեկտեմբեր 25,2014 16:00

Արտարժութային շուկայի ուժեղ ցնցումներ տարվա ընթացքում, գուցե, մեկ-երկու անգամ են արձանագրվում: Այս վերջին աննախադեպ ցնցմանը պատկան մարմինները միջամտեցին մի քանի օր ուշացումով: Նրանք «օպերատիվ» շրջայցեր կատարելուց հետո կարողացան որոշ չափով կայունացնել դրամը:

Սակայն այսպիսի պատկերի, որն «Առավոտի» ֆոտոխցիկն արձանագրել է օրերս գումի շուկայի անմիջական հարեւանությամբ, ամեն օր ենք ականատես լինում: Հետաքրքիր է, որ քաղաքային, համայնքային իշխանությունները, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունները այսպիսի հակահիգիենիկ երեւույթները չեն նկատում: Կամ՝ գուցե սպասում են, որ համաճարակային ցնցումներ լինեն, հետո միայն անցնեն իրենց պարտականությունների կատարմանը:

Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031