Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ձմեռ պապը Տավուշ հասավ Ոսկեպարով

Դեկտեմբեր 24,2014 22:38

Դեկտեմբերի 24-ին սահմանամերձ Ոսկեպար համայնքում տարեմուտի գեղեցիկ հանդես էր: Ոսկեպարցիները չէին հիշում, թե Հայաստանի անկախանալուց հետո, երբ էր գյուղի մշակույթի տան դահլիճում տոնական միջոցառում կայացել: Նախկինում ամանորի միջոցառումները տեղի են  ունեցել միայն գյուղի դպրոցում: Ոսկեպարցիներին մեծ ուրախություն պարգեւեցին Նոյեմբերյանի քաղաքապետարանի մարզամշակութային կենտրոնի «Պարող կարապ» համույթը, պատանի երգիչներ: Սահմանագոտու մանուկներին ողջունեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Տարեմուտի առթիվ համագյուղացիներին շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսք հղեց Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը: Գյուղի երեխաներին գյուղապետարանի կողմից ամանորի նվեր փաթեթներ հանձնվեցին: Ոսկեպարցի մանուկները ուրախությամբ  պարի շրջան մտան, տարեմուտի թեմայով ասմունքեցին:

Ոսկեպար_2

28-ամյա գյուղապետ Երվանդ Եգանյանի նախաձեռնությամբ  վերջին 2 տարում Ոսկեպարում բազմաթիվ փոփոխություններ են եղել: 11 դոնորների աջակցությամբ համայնքային կենտրոնի հարակից տարածքում ստեղծվել է մանկական խաղահրապարակ: «Օրանժ» բջջային օպերատորի եւ «Շեն» բարեգործական հիմնադրամի միջոցով համայնքային կենտրոնում ստեղծվել, կահավորվել է 5 համակարգիչ ունեցող համակարգչային կենտրոն, ուր ոսկեպարցի երեխաները անվճար օգտվում են համացանցից: Համայնքի եւ Ոսկեպարի փոքր ՀԷԿ-ը շահագործող «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ի համաֆինանսավորմամբ գյուղի հիմնական մասում գիշերային լուսավորության ցանց է գործարկվել, գիշերները  Ոսկեպարը լույսերից շողշողում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Փրկությունն էլ Տավուշ հասնի Ոսկեպարով,
    Ինչ խոսք նաև Ղարաբաղով…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031