Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստան չեն կարող բերել գրենլանդական փոկերի եւ դրանց ձագերի կաշի

Դեկտեմբեր 24,2014 19:50

ԵՏՄ տարածք, հետեւաբար Հայաստան չի կարող ներկրվել եւ մեր տարածքից մի երրորդ երկիր դուրս գալ գրենլանդական փոկերի եւ դրանց ձագերի կաշի, օզոնային շերտը քայքայող նյութեր եւ դրանք պարունակող արտադրանք, փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, ծառայողական եւ քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր եւ փամփուշտներ ու այլ ապրանքներ:

Այս եւ մի շարք ապրանքների ցանկը հրապարակել է ՀՀ կառավարությունը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից:

Ըստ կառավարության որոշման, Հայաստանի հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված է նաեւ ներմուծել եւ մեր մաքսային տարածքով փոխադրել վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք: Չի թույլատրվում նաեւ

տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ եւ տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից եւ տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են:
Արգելված ապրանքների ցանկում տեղ են գտել նաեւ ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցները, որոնց ներմուծումը նույնպես արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031