Լրահոս
Օրվա լրահոսը

Դառնալով հանրային կառույց՝ բուհը պետք է ավելի բաց աշխատի. Ա. Աշոտյան

Դեկտեմբեր 24,2014 18:01

ԵՊԲՀ-ում տեղի է ունեցել  կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Օրակարգում ներառված էր երկու հարց՝   2014 թվականին կատարված աշխատանքների հաշվետվություն և 2015 թվականի բյուջեի նախահաշվի հաստատումը:

ԵՊԲՀ ռեկտոր Մ. Նարիմանյանը կառավարման խորհրդին  ներկայացրել է ընթացիկ տարվա աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: 2014 թվականի աշխատանքներում մեծ տեղ է հատկացվել  ԵՊԲՀ կլինիկական ծառայությունների ակտիվացմանը:

Ստեղծվել է Համալսարանական սիմուլացիայի կենտրոնը, որն ունի կարևոր դեր գործնական գիտելիքների, հմտությունների և կարողությունների կատարելագործման համար: Հիվանդանոցային ծառայությունների գծով մուտքերը բարելավվել են, ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ մուտքերը 2014 թվականի 11 ամիսներին կազմել են 3 մլրդ 296 մլն դրամ: Մեծ տեղ հատկացվել է միջազգային կապերի ամրապնդմանը և միջբուհական ծրագրերի իրականցմանը:

Ներկայումս, ինչպես իր հաշվետու ելույթում նշել է ռեկտոր Մ. Նարիմանյանը, բժշկական համալսարանում ուսանում է 1498 օտարերկրացի ուսանող՝ 24 երկրից: Նրանցից 541-ը հայեր են, մնացածը՝ օտարազգիներ: Արտասահմանցի ուսանողների ներգրավումը մեծացնելու առումով՝ որպես խնդիր մատնանշվել է հանրակացարանային բազայի անհամապատասխանությունը պահանջարկին:

Կառավարման խորհուրդը հաստատել է ԵՊԲՀ 2014 թվականի հաշվետվությունը և հաստատել 2015 թվականի բյուջեի նախահաշիվը:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Երևանի պետական բժշկական համալսարանը՝ համաձայն կառավարության որոշման ստացել է հիմնադրամի կարգավիճակ, որը զարգացման նոր հեռանկարներ է խոստանում բուհին. «Նոր կարգավիճակը բուհին ակադեմիական  և ֆինասական գործունեության ավելի մեծ ազատություն է  տալիս: Միաժամանակ, սա նաև նոր պարտավորություն է ենթադրում բուհի համար:

ՊՈԱԿ-ից դառնալով հիմնադրամ, համալսարանը դարձել է հանրային կառույց և պարտավոր է ավելի բաց ու հաշվետվողական աշխատաոճ որդեգրել»,- նշել է նախարարը և հավելել, որ պետական ռեգիստրում գրանցվելուց հետո պետք է ձևավորվի կառավարման նոր մարմին՝ հոգաբարձուների խորհուրդ, որից հետո վերջինիս կողմից  կհայտարարվի ռեկտորի ընտրություն:

Նախարարը հորդորել է հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրությունը կատարել բացառապես գործող օրենսդրության համաձայն: Կառավարման խորհուրդը հանձնարական  է տվել բուհի ղեկավարությանը՝ կառավարման խորհրդին ներկայացնել նոր կարգավիճակով պայմանավորված՝ բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը:

Խորհրդի նիստում անդրադարձ է եղել նաև բուհի նար կարգավիճակով պայմանավորված կազմակերպչական և աշխատանքային մի շարք այլ հարցերի:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031