Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 23-ը՝ ժամը 08:40-նն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքի 1-ին հարկի պատուհանի ճաղավանդակը, կոտրել ապակին եւ ապօրինի մուտք գործել բաժանմունքի շենք։
Նյութերի համաձայն՝ բաժանմունքից գաղտնի հափշտակվել է «Դելլ» ֆիրմայի համակարգչի մոնիտոր, իսկ չհրկիզվող պահարանի միջից՝ 121.020 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Կարդացեք նաև
Կատարվում է քննություն: Հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու եւ քննությանը ներկայացնելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին