Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով շրջանառվող այն լուրերը, թե իրեն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի տեղակալ չնշանակելու դեպքում պատրաստվում է հեռանալ համակարգից, ասաց. «Նման բան չկա, ես չեմ պատրաստվում դուրս գալ համակարգից»:
Րաֆֆի Ասլանյանը նաև հավելեց, որ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելու մասին պտտվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ