Լրահոս
Օրվա լրահոսը

Թումո ստեղծարար տոնածառերի կենտրոն (ֆոտո)

Դեկտեմբեր 24,2014 17:42

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում արտասովոր տոնածառերը դարձել են  ավանդույթ՝ ուսանողներին և  աշխատակիցներին ոգեշնչելու նոր տարին սկսել ստեղծարար գաղափարներով և մտքի թռիչքով:

2011 թ. Թումոյի առաջին ամանորին տոնածառերը կախված էին կենտրոնի ուսումնական հարթակների առաստաղից: Այս թարս կախված տոնածառերն ասես վերևից հետևում էին Թումոյի 1000-ավոր նոր ուսանողներին, ովքեր պտտվում էին հարթակներով և դասասենյակներով՝ Ամանորյա տրամադրությամբ:

2012 թ. Թումոյի տոնածառը պատրաստված էր փայտի բարակ շերտերից, որոնք ոլորված էին պատի երկայնքով, և տեղադրված կենտրոնի մուտքի դիմաց: Ուսանողները գրում էին իրենց բարեմաղթանքներն և  ամրացնում տոնածառի վրա:

2012_indoor

Մաղթանքները տեղադրվում են աբստրակտ ծառի վրա

Անցած տարվա տոնածառը նույնպես փայտից էր, սակայն  պատրաստված  5000 մատիտներից, որոնք կախված էին Թումոյի ինստալյացիոն հատվածի առաստաղից: Մատիտները, ճախրելով տարածության մեջ ճշգրիտ կետերում՝ ստեղծում էին եռաչափ ձյունապատ ծառի տպավորություն՝ խորհրդանշելով անտառահատման դեմ գաղափարը: Իսկ մատիտները հետո տրվեցին ուսանողներին՝ գալիք տարվա ընթացքում իրենց սահատետրերն ու ուրվանկարները պատրաստելու համար:

Ձնեպատ եղևնին պատրաստված 5000 մատիտներից

Ձնեպատ եղևնին պատրաստված 5000 մատիտներից

Դա նաև այն տարին էր, երբ Թումո պլազայում տեղադրվեց առաջին տոնածառը: Այն պատրաստված էր համակարգչային մաշված մոնիտորներից, որոնք արտահայտում էին վերամշակման և վերաօգտագործման գաղափարը: Այն ներշնչված էր «Ռետրոտեխ» աշխատարանից, որտեղ ուսանողները վերաօգտագործել էին հին համակարգիչների տարբեր բաղադրիչներ՝ ստեղծելով էլեկտրոնային սարքեր և արվեստի գործեր:

«Ռետրոտեխ» ծառը՝ պատրաստված հին համակարգիչների տարբեր բաղադրիչներից

«Ռետրոտեխ» ծառը՝ պատրաստված հին համակարգիչների տարբեր բաղադրիչներից

Այս տարվա Թումոյի տոնածառի ստեղծումը համընկավ ուսանողների ստեղծած լուսանկարների ցուցահանդեսի բացումով, որտեղ ներկայացված էր Հայաստանի սովետական ժամանակաշրջանի ճարտարապետությունը: Այս տարվա տոնածառը նոր շունչ առած Վոլգա մեքենա է, որն էլ խորհրդանշում է սովետական դիզայնը, ինչպես նաև Թումոյում խրախուսվող մտքի ազատությունը:

2014_indoor

Նոր շունչ առած Վոլգա մեքենան այս տարվա տոնածառն է

Իսկ Թումո պլազայում շարունակվում է վերամշակման և վերաօգտագործման գաղափարախոսության արծարծումը, և այս տարի տեղադրվել է սահնակներից կազմված տոնածառ՝ ներսից պատված լույսերով:

Սահնակներով պատրաստված տոնածառը ստեղծում է Ամանորյա տրամադրություն Թումո Պլազայում

Սահնակներով պատրաստված տոնածառը ստեղծում է Ամանորյա տրամադրություն Թումո Պլազայում

Այժմ Թումոյի տոնածառերին լրացնում է ամանորյա թվային բացիկը՝ «Բարեմաղթանքների անտառը»՝ տեղադրված վեբում, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է ծառ տնկել և բարեմաղթանք կցել դրան: Այդ ծառերը կսկսեն աճել, փարթամանալ այն ակնկալիքով, որ 2015 թ. կլինի լեցուն անկանխատեսելի և ստեղծարար լուծումներով:

Թումոյի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031