Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Աղաջանյան. «Հետաքրքրությունը Հայաստանում արտադրվող ապրանքների նկատմամբ ավելանում է»

Դեկտեմբեր 24,2014 17:39

«Տարին չեղավ այնպիսին, ինչպիսին սպասում էինք»,- այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին հայտարարեց «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն, ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը:

Նա նշեց, որ ընկերությունը ծավալների աճ ունի, որը պայմանավորված չէ ապրանքատեսականիների ավելացումով, այլ նկատվում է որոշ ապրանքատեսակների քանակի ավելացում, մասնավորապես՝ լեռնամետալուրգիայի. «Հետաքրքրությունը Հայաստանի լեռնամետալուրգիայի, Հայաստանում արտադրվող ապրանքների նկատմամբ ավելանում է, եւ նրանց աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Եթե նախկինում մեր փոխադրումները իրականացվում էին հիմնականում սեւծովյան ավազան եւ Միջերկրական ծով, Ռումինիայում եւ Իսպանիայում էին վերամշակում, ապա այժմ ապրանքների զգալի ծավալ սկսել է փոխադրվել Չինաստան, Կորեա»:

Գագիկ Աղաջանյանը, անդրադառնալով աբխազական երկաթուղուն, ասաց, որ առայժմ չի հավատում, որ այն կբացվի: Բայց նա աբխազական երկաթուղու բացումը կապում է Կարս-Ախալքալաք երկաթուղու շահագործման հետ. «Կարս-Ախալքալաք երկաթուղու բացումից հետո անմիջապես առաջանում է աբխազական երկաթուղով թուրքական ապրանքների ուղիղ Ռուսաստան ուղարկելու հնարավորությունը: Նախկինում՝ Սովետական Միության ժամանակ, Սովետական Միության ամբողջ առեւտրատնտեսական հարաբերությունները, առեւտրաշրջանառությունը Թուրքիայի հետ տեղի է ունեցել Հայաստանի տարածքով: Ռուսաստանը իր ապրանքները Թուրքիա եւ Թուրքիան իր ապրանքները Ռուսաստան փորձելու են ուղարկել ամենաէժան փոխադրամիջոցով: Այստեղ ստեղծվում է մի իրավիճակ, որ թուրքական շահերը երկաթուղով Ռուսաստան դուրս գալու համընկնելու են մեր շահերի հետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031