Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը դարձյալ առաջարկում է ճանաչել հույների, ասորիների, եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը

Դեկտեմբեր 24,2014 17:08

Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Համաձայն նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ օրինագիծը սույն թվականի դեկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խնդրանքով քվեարկությունից հանվեց` պայմանով, որ իրենք կողմ են նախագծին և պատրաստ են այն առաջարկություններով ավելի բարելավվել ու քվեարկությամբ ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, ակնկալում ենք, որ խոստումը կդառնա իրականություն, և Ազգային ժողովի հերթական նստաշրջանում` 2015 թվականին փետրվարի սկզբին, օրինագիծը քվեարկությամբ կընդունվի:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն  

 ՆԱԽԱԳԻԾ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ                                                ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ     

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՒՅՆԵՐԻ, ԱՍՈՐԻՆԵՐԻ, ԵԶԴԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿՐՈՆԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

              ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ                                                                                           «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին՚ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագծի ընդունման  Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո (1912-1923թթ.) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը և սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են  Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության՝ ուղղված հայ, հույն, ասորի, եզդի և այլ բնիկ ժողովուրդների դեմ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2.7 միլիոն հույն: Աղբյուրների և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել են ավելի քան յոթ հարյուր հազար հույներ՝ կոտորածների, ինչպես նաև բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետևանքով:  Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: 1994թ. փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998թ. սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայն հույների ցեղասպանության հիշատակի օր: Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին ընդունել է բանաձև (2397/1996)՝ ապրիլի 24-ը ճանաչել որպես «Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության օր»: Իսկ բոլորովին վերջերս՝ 2014թ. սեպտեմբերի 9-ին, ընդունել է հայերի և պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձև:

2010թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որում 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են որպես ցեղասպանություն: Բանաձևում նշված է, որ Թուրքիայում իրականացվել են ինչպես հայերի, այնպես էլ ասորիների և պոնտացի հույների զանգվածային ջարդեր:

Ցավոք, ցեղասպանություններ տեղի են ունենում նաև մեր օրերում: Բոլորովին վերջերս Հյուսիսային Իրաքի Շանգալ եզդիաբնակ տարածքում ՙԻսլամիստական պետություն՚ ահաբեկչական կազմակերպության կողմից եզդի ժողովուրդը ենթարկվեց մասսայական կոտորածի:                                                                                                                                                   Դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի դեմ իրականացված հանցագործությունը՝ նաև պարտավորվում ենք ունենալ մեր ներդրումը ապագայում նման ոճրագործությունները կանխելու հարցում:

Ներկայացվող հայտարարության նախագիծը մշակվել է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, մասնավորապես ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, և որը սահմանում է, որ կոնվենցիային միացող երկիրը պարտավորվում է կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իր սահմանադրությանը համապատասխան օրենսդրություն: Հայտարարության նախագիծը զարգացնում է պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետևանքների հաղթահարման գործընթացին միտված իրավական և կազմակերպչական համակարգը:

Հիմք ընդունելով վերագրյալը և առաջնորդվելով ՄԱԿ-ի ներքոնշյալ կոնվենցիաներով.

«Ցեղասպանության ոճրագործության կանխման և դրա համար պատժի մասին» 1948թ. կոնվենցիա,

«Ռազմական հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Ժնևի 1968թ. կոնվենցիա,

ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության մարդասիրական ավանդույթներից՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031