Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության շենքն ապահովվել է ջեռուցման անհատական համակարգով

Դեկտեմբեր 24,2014 16:56

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության շենքի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներն ավարտվել են, համակարգը հանձնվել է շահագործման։ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն այցելել է միության շենք՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։

Միության շենքը հաշմանդամություն ունեցող 3000-ից ավելի շահառուների համար տարատեսակ աջակցության ու ծառայությունների համակարգման կենտրոն լինելուց բացի նաև հաշմանդամություն ունեցող մանուկների այլընտրանքային կրթության կենտրոն է ծառայում։ Այստեղ տարբեր խմբակներ են հաճախում շուրջ 300 երեխաներ։

«Քաղաքապետի նախաձեռնությամբ վերջերս ասֆալտապատվեց դեպի միություն բերող ճանապարհը. այսօր միության շենքն արդեն լիարժեք ջեռուցվում է։ Վերջին երկու-երեք տարիներին քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետը մեծ ուշադրություն են դարձնում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրներին, բազմաթիվ ծրագրերի նախաձեռնող են, ինչպես նաև մեր բազմաթիվ դիմումներին են անմիջապես արձագանքում։ Այս ամենն արդեն վերածվել է ամուր գործընկերության»,- նշել է  Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը։

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը վստահեցրել է, որ 2015 թվականին հաշմանդամություն ունեցող անձանց պայմանների բարելավման ծրագրերը շարունակական են լինելու։

«2015 թվականին ծրագրերն ավելի հագեցած են լինելու՝ շարունակական ու նորովի։ Արդեն գույքագրել ենք մայթերը, որտեղ թեքահարթակ կառուցելու անհրաժեշտություն կա. դրանք 1471-ն են։ Շարունակվելու է աջակցությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ երեխաների վերականգնողական այլընտրանքային բուժման ծրագրին և այլն։ Ի դեպ, այս ծրագրում մեր հաջողությունը ոչ միայն արդյունքն է, որ արձանագրվեց բուժման կուրսերի ավարտին, այլ նաև այն, որ քաղաքապետարանը օրինակ դարձավ մի շարք կազմակերպությունների համար, ովքեր ևս նախաձեռնեցին կամ աջակից եղան նմանատիպ այլ ծրագրերի»,- նշել է քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

«Փյունիկ» միություն հաճախող երեխաների ծնողները Սամվել Մերթարջյանին խնդրել են շնորհակալություն հայտնել քաղաքապետին, քանի որ ջեռուցման շնորհիվ իրենց երեխաները կարող են ձմռան ամիսներին ևս հաճախել կենտրոն։

Ի դեպ, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունում այսօր նաև ամանորյա փոքրիկ միջոցառում էր՝ հեքիաթային ու մուլտհերոսների կերպարների մասնակցությամբ։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031