Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ ընտանիքների համար մայրաքաղաքում բազմաբնակարան շենք կկառուցվի

Դեկտեմբեր 24,2014 15:42

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքի Ա. Միկոյան 4/3 և 4/6 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը: Կառուցվող բազմաբնակարանը նախատեսված է Երևանում հաստատված սիրիահայ ընտանիքների համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ ՀՅԴ ԳՄ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Գալստյանը նշել է, որ հիմնադրամի նախաձեռնություններից  ամենածավալունը Երևանում հաստատված սիրիահայերի համար բնակարանաշինական ծրագիր իրականացնելն էր, որը, ըստ էության, արդեն իսկ կյանքի է կոչվում։ Լիլիթ Գալստյանը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին նախաձեռնությանն աջակցելու և հիմնադրամի կողքին լինելու համար:

«Սա սոցիալական ծրագիր է,  բացառիկ   բարոյական, քաղաքական ու քաղաքացիական ուղերձով։ Շնորհակալ եմ, պարոն քաղաքապետ, որ մեր կողքին եք ու Ձեր լիազորությունների շրջանակում աջակցում եք մեզ: Ինչպես հողահատկացման, այնպես էլ շինթույլտվության ու բազմաթիվ այլ հարցերում մենք մշտապես զգացել ենք Ձեր  գործուն աջակցությունն ու սրտացավությունը ծրագրի նկատմամբ»,- նշել է Լիլիթ Գալստյանը:

Շուրջ 600 քմ հողատարածքի վրա, Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի համաձայն, կկառուցվի 14 հարկանի բազմաբնակարան շենք՝ 78 բնակարաններով:

Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031