Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական փոքրամասնության վերաբերյալ հարցին ՀՀ քաղաքացիները անհանդուրժող են եղել

Դեկտեմբեր 24,2014 15:11

Հայաստանում իրավունքների խախտման հիմնական պատճառները որո՞նք են հարցին՝ 1300 հարցված քաղաքացիների 56 տոկոսը օրենքները չգործելու հանգամանքով է պայմանավորել: Այս հարցումների նախաձեռնությունը Հասարակական հետազոտությունների առաջատար խմբինն է:

Հարցվածներից հետաքրքրվել են նաեւ դատական համակարգի անկախության մասին, հարցվածների 5 տոկոսը պնդել է, որ անկախությունն այդ համակարգում բացակայում է, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին էլ հարցվածների 49 տոկոսը նշել է, որ տղամարդիկ ավելի շատ իրավունքներ ունեն:

Խմբի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը այսօր  Մեդիա կենտրոնում ասաց, որ  ազգային փոքրամասնությունների մասին հարցման ժամանակ քաղաքացիները պատասխանել են, որ նրանց պետք է ավելի շատ իրավունքներ տալ, կրոնական փոքրամասնությունների դեպքում 27 տոկոսը պատասխանել է՝ ոչինչ պետք չէ փոխել, իսկ սեռական փոքրամասնությունների դեպքում խումբը անհանդուրժողականություն է արձանագրել: Հարցեր են եղել նաեւ  սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, հարցվածների 61,1% կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ են, դրանց կարիքը չկա, իսկ հանրաքվեն անցնելու է անվստահելի մթնոլորտում:

Հարցվածների 33,9%-ը կարծում է, որ Հայաստանի զարգացումը հիմնականում սխալ է ընթանում, իսկ 49.5%-ը նշել է՝ միանգամայն սխալ պատասխանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031