«Մեզ համար կարեւոր խնդիր են սննդամթերքի որակի եւ անվտանգությանն ուղղված խնդիրները։ Մեր գյուղատնտեսական մթերքների հիմնական ուղղվածությունը դեպի արտահանումն է եւ այդ առումով պետք է մեր ապրանքը մրցունակ լինի միջազգային շուկայում»,- այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Նախարարը նշեց, որ այս տեսանկյունից ԵՏՄ անդամակցությունից հետո գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ են գրանցվելու. «Արտահանման եւ գյուղատնտեսության զարգացման առումով մեզ համար այդ միությունը շատ կարեւոր է, քանի որ տասնյակ տարիներ մեր գյուղմթերքը մենք արտահանել ենք ռուսական եւ ԱՊՀ երկրների շուկա։ Համոզված եմ, որ հաջորդ տարի մեր արտահանման ծավալները մեծացնելու ենք։ Դրա համար պետք է մեծացնել արտադրության ծավալները»։
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կտա հասարակ գյուղացուն ԵՏՄ-ն, նախարարն ասաց, որ գյուղտեխնիկան այս միության տարածքում ավելի էժան է ձեռք բերվելու, քանի որ մաքսային վճարներ չկան. «Հասարակ գյուղացին դրա տարբերությունը այդքան էլ չի զգա, դրա համար մենք սկսել ենք երկրում ստեղծել կոոպերատիվներ»։
Հարցին, թե ռուբլու արժեզրկման պատճառով արտահանողներն իրենց գումարները չեն ստացել, ինչպես պետք է այն փոխհատուցվի, նախարարն ասաց, որ երկու երկրների արտադրողներն իրար հետ կոնտակտի մեջ են եւ վճարման եւ առաքման ժամկետները իրար հետ են ճշտում։
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ